Մաքսիմ Մանուկյանի հաջորդ մրցակիցը թուրք Էմրե Քուշն է
Բուդապեշտում մեկնարկել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը։ Այսօր հանդես եկող Հայաստանի ներկայացուցիչներից պայքարը շարունակում են Նորայր Հախոյանն ու Մաքսիմ Մանուկյանը, ովքեր դուրս են եկել քառորդ եզրափակիչ:
Մինչև 55 կգ քաշային Նորայր Հախոյանը մեկնարկային գոտեմարտում 9:0 հաշվով առավելության է հասել Խորվաթիայի ներկայացուցիչ Տոնի Բրալայի նկատմամբ և շարունակում է պայքարը: Մինչև 82 կգ քաշային կարգում Մաքսիմ Մանուկյանը 1/8 եզրափակչում հաղթել է կորեացի Ջին Հեոկ Կիմին։ Քառորդ եզրափակչում հայ ըմբիշը կգոտեմարտի թուրք Էմրե Քուշի հետ։
1/8 եզրափակչում Հայաստանը ներկայացնող 63 կգ քաշային Սլավիկ Գալստյանը 1:3 հաշվով զիջել է ադրբեջանցի Թալեհ Մամադովին: Գալստյանը կկարողանա պայքարել մեդալի համար, եթե Մամադովը հասնի եզրափակիչ։