ՎՏԲ-Հայաստան Բանկը վերագործարկել է ուսանողական վարկերը
ՎՏԲ-Հայաստան Բանկը վերագործարկում և բարելավում է երիտասարդների շրջանում ամենապահանջված պրոդուկտներից մեկի՝ Ուսանողական վարկի պայմանները:
Ընկերությունից հայտնում են, որ ՎՏԲ-Հայաստան Բանկի Ուսանողական վարկը, ի տարբերություն այլ առաջարկների, մշակված է ոչ միայն բուհերի, այլ նաև վճարովի դպրոցների, տարբեր ուսումնական դասընթացների և պարապմունքների ուսման վարձերի վճարման համար:
ՎՏԲ-Հայաստան Բանկի Ուսանողական վարկը թույլ կտա հոգալ ինչպես ՀՀ տարածքում, այնպես էլ արտերկրում սովորող ուսանողների և աշակերտների ուսման ծախսերը: Կրթական նպատակներով վարկը չունի կոնկրետ ուսումնական հաստատությունների ցանկով սահմանափակումներ և տրամադրվում է հետևյալ հաստատություններում սովորողների համար.
• տեղական ուսումնական հաստատություններ
• միջազգային (արտասահմանյան) ուսումնական հաստատություններ
• միջազգային ուսումնական հաստատությունների մասնաճյուղեր
• տարբեր ուսումնական դասընթացներ:
ՎՏԲ-Հայաստան Բանկի Ուսանողական վարկի հիմնական առավելությունը այն է, որ վարկը ստանալու համար չի պահանջվում երաշխավորություն: Կրթական նպատակներով վարկը տրամադրվում է ՀՀ դրամով հետևյալ պայմաններով.
• տոկոսադրույք՝ սկսած 16%-ից (կախված վարկի ժամկետից)
• վարկի առավելագույն ժամկետ՝ մինչև 5 տարի
• վարկի առավելագույն գումար՝ ուսման վարձի գումարի 100% չափով, բայց ոչ ավելի, քան 5 մլն ՀՀ դրամ
• վարկային հաշվի սպասարկման միջնորդավճարներ՝ նախատեսված չեն
• վարկի մարման եղանակ (հաճախորդի ընտրությամբ)՝ 1. վարկի գումարի ամսական հավասարաչափ մարում մինչև ուսման ժամկետի ավարտը; 2. միայն տոկոսագումարի մարում ուսման ժամկետի ընթացքում, իսկ դրանից հետո՝ տոկոսների և հիմնական գումարի հավասարաչափ ամսական մարումներ:
Վարկը կարող են ձևակերպել ինչպես ուսանողի/աշակերտի ծնողները, ազգակիցները, այնպես էլ իրենք՝ ուսանողները, որոնք բավարարում են Բանկի պահանջներին:
Վարկերի տրամադրման պայմանների վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերում, Բանկի www.vtb.am պաշտոնական կայքից կամ զանգահարելով Բանկի միասնական Տեղեկատվական ծառայություն՝ 87-87 հեռախոսահամարով:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին