Իրացման ցանցում հայտնաբերվել է ձիու մսի խմբաքանակ
ՀՀ կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները հերթական շրջայցն են կատարել Խորենացի փողոցի (Գումի հարևանությամբ) մսի վաճառքի կետերում: Այս մասին հայտնում են տեսչական մարմնի լրատվական ծառայությունից։
Շրջայցի արդյունքում մսի վաճառքի մի քանի կետերի սառնարան-պահեստներում հայտնաբերվել է ձիու մսի խմբաքանակ, որոշ խանութներում չեն պահվել նաև սանիտարահիգենիկ նորմերին ներկայացվող պահանջները:
Այս պահին ՍԱՏՄ աշխատակիցները շարունակում են վերահսոկղական գործողությունները, արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ:
Հարակից հրապարակումներ`
- ՍԱՊԾ. Կանխվել է ձիու և ավանակի մսեղիքի վաճառքը
- Շանտղության մեխանիկան. տավարի մսի անվան տակ ձիու և ավանակի միս է վաճառվել. «Ժողովուրդ»
- Գումի շուկայում այսօր էլ են ձիու միս հայտնաբերել
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան