Աշխատանքային գրքույկների թվայնացման աշխատանքները կշարունակվեն ևս 2 տարի
Աշխատանքային օրենսգրքում դեռևս 2015թ. կատարված և 2017թ հունվարի 1-ին ուժի մեջ մտած փոփոխության համաձայն` աշխատանքի ընդունվելիս գործատուին աշխատանքային գրքույկ ներկայացնելու պարտադիր պահանջը դադարեցվեց:
Նույն օրենքի համաձայն` գործատուն պարտավոր է 2017 թվականի հունվարի 1-ից հետո՝ երկու տարվա ընթացքում, իր մոտ վարվող աշխատանքային գրքույկները ներկայացնել ՀՀ կառավարության լիազորած պետական կառավարման մարմին (Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայություն) աշխատանքային գրքույկում առկա տեղեկատվությունը պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարան ներառելու նպատակով: Գրքույկները ծառայությունից հետ ստանալուց հետո գործատուն դրանք հանձնելու է աշխատողներին:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են, որ շուրջ 550,000 աշխատողների աշխատանքային գրքույկներից ներկայումս թվայնացվել է (սկանավորվել է) ավելի քան 260,000 աշխատանքային գրքույկ:
Հիշեցնենք, որ երեկ կայացած նիստում Կառավարությունն հավանության արժանացրեց «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, որով 1 տարով երկարաձգվեց աշխատանքային գրքույկները ծառայություն ներկայացնելու` գործատուի համար սահմանված ժամկետը:
Հարակից հրապարակումներ`
- Անահիտ Գալստյան. Առաջին փուլում կթվայնացվեն խոշոր գործատուների աշխատակիցների աշխատանքային գրքույկները
- Աշխատանքային գրքույկների թվայնացումը սկսվելու է ապրիլից
- Աշխատանքային գրքույկները կհանվեն կիրառությունից
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին