Տնտեսություն 09:36 26/10/2018 Արցախ

Արցախում մտադիր են անմշակ հող չթողնել, երկիրն էլ ինքնաբավ դարձնել

Հեղինակ` Լալա Տեր-Ղազարյան

Մինչ Հայաստանում ցանքատարածությունների մակերեսը տարեցտարի նվազում է,  Արցախում ավելանում է։ Գյուղոլորտի պատասխանատուներն իրենց առաջ նպատակ են դրել՝ անմշակ հող չթողնել, երկիրն էլ պտուղ-բանջարեղենի առումով ինքնաբավ դարձնել։ Հող մշակելը խթանելուն ուղղված պետական ծրագրեր են իրականացվում։ Նաև դրանց արդյունքում է, որ Արցախում այսօր մշակվում են հողերի 70 տոկոսը։

«Օրինակ այս տարի, նախորդ տարվա համեմատ 20 հազար հա-ով ավելացել են աշնանացան ցանքատարածությունները։ Եթե 5-10 տարի առաջ մեր վարելահողերի շուրջ կեսը չէր մշակվում, ապա այս պահի դրությամբ  ավելի քան 70 տոկոսը մշակվում է»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի տեղակալ Վիլեն Ավետիսյանը։

Հողօգտագործողներին պետությունը մի քանի ձևով է խրախուսում ու աջակցում, օրինակ տրամադրում է անվճար սերմեր, հանքային պարարտանյութեր, բանջարեղենի մշակությամբ զբաղվողներին մեկ հա-ի համար անհատույց տրամադրում են  200 հազար դրամ գումար։ Վերջին ծրագիրը մեկնարկել է 2016 թվականից, առաջին տարում ծրագրից օգտվել է 500-600 մարդ, այս տարի այն արդեն 1000 շահառու ունի։

Այս տարվա ցուցանիշներից նախարարությունում գոհ չեն, բավարար են գնահատում,  կարկտահարության դեպքերը շատ էին, ուժեղ քամիներն ու երաշտն էլ իրենց սև գործն արեցին։


Արցախ, Մարտունու շրջան։

«Հիմնականում տուժեցին հացահատակային մշակաբույսերը։ Բնական աղետներից վնասվել են մոտ 14-15 հազար հա գյուղատնտեսական նշանակության տարածքներ, որից շուրջ 13 հազար հա-ն հացահատիկային մշակաբույսերն են, դրանից 9 հազար հա-ն բերքահավաքի ենթակա չէր։ Հաշվի առնելով վնասների թիվն ու բերքի ծավալը, համարում եմ ցուցանիշները բավարար, հավաքվել է շուրջ 82 հազար տոննա ցորեն, միջին բերքատվությունը մեկ հա-ից կազմել է 22 ցենտներ, նախորդ տարվա համեմատ ցորենքի բերքը շատ է, բայց բերքատվությունը՝ ցածր»,-մանրամասնեց Ավետիսյանը։

Այս տարի հավաքած հացահատիկն էլ բավարարում է, որ Արցախը ոչ ցորեն, ոչ գարի ներկրի, ավելին՝ այս տարի էլ Հայաստան մոտ 20 հազար տոննա հացահատիկ են արտահանել։
Բնական աղետների հետևանքները նվազեցնելու համար մտադիր են կամաց-կամաց անցնել կարկտապաշտան ցանցերի կիրառմանը, հույս ունեն՝ շուտով այստեղ էլ դրական տեղաշարժեր կլինեն։

Բացի ավանդական մշակաբույսերից ու պտուղ-բանջարեղենից Ղարաբաղում անընդհատ նոր բույսեր, ծառեր են փորձում աճեցնել՝  ձիթապտուղ, կտավատ, կիվի, որը բավականին լավ է աճում հատկապես Հադրութում, Մարտակերտում, Ասկերանում։

Կտավատն ու արևածաղիկը Ստեփանակերտում վերամշակում են ու ստանում «Ոսկե կաթիլ» անունով ձեթը, բուսական յուղի պահանջարկը բավականին մեծ է, տեղական շուկայում արագ սպառվում է, մտադիր են արտադրության ծավալներն ավելացնել։

Այնտեղ հիմա նռան բերքահավաքի ակտիվ սեզոնն է, 350 հա-ում արդեն բերքահավաք է իրականացվել, մոտ 1000 տոննա բերք են ստացել։


Ասկերան, նռենի։

Նախորդ տարի Արցախում Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել էր 200 հա նռան այգի հիմնելու մտադրության մասին։ Հետաքրքրվեցինք փոխնախարարից, արդյո՞ք Կարապետյանը ձեռնամուխ է եղել խոստման կատարմանը։

«Տեղեկություն չունեմ, ճիշտն ասած, գիտե՞ք։ Բայց ընդհանուր առմամբ նախորդ տարվա համեմատ Արցախում նռան այգիներն ավելացել են շուրջ 100 հա-ով՝ կազմելով 1360 հա։ Դրանից 790 հա-ն բերքատու է։ Անցած տարի հավաքել են 3000 տոննա նուռ»,-ասաց նախարարության պաշտոնյան։

Նուռն աճում է հիմնականում հինգ շրջանում՝ Ասկերանում (637 հա), Հադրութում (45 հա), Մարտակերտում (197 հա), Քաշաթաղում (315 հա) ու Մարտունիում (166 հա)։ Անցած տարվա բերքի մեծ մասը սպառվել է տեղական շուկայում, արտահանել են Հայաստան ու այլ երկրներ։ Նռան այգիներ ունեն թե խոշոր ֆերմերները, թե անհատ գյուղատնտեսները, այգիների մակերեսը սկսում է 8 հա-ից հասնում մինչև ավելի քան 100 հա-ի։

Արցախում, ինչպես Հայաստանում լոլիկն է քչություն անում, իրենք էլ ներկրում են։ «Ինքնաբավության մակարդակը բարձրացնելու ենք, հասնելու ենք նրան, որ անմշակ հող չլինի։ Առաջիկայում կվերլուծենք մեր իրականացրած ծրագրերը, վերլուծությունների արդյունքների հիման վրա կկազմենք հաջորդ տարվա ծրագրերը և դրանց համաձայն կշարունակենք աշխատանքը։ Գյուղատնտեսությունը բավականին եկամտաբեր է, եթե ճիշտ ու գրագետ կազմակերպեն աշխատանքը։ Արցախում տարեցտարի գյուղատնտեսությամբ զբաղվելն ավելի գրավիչ է դառնում»,-ասաց փոխնախարարը։

Արցախի գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալի ցուցանիշները՝ այստեղ։ 

Լուսանկարները՝ հեղինակի։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}