Հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունը մեկնարկել է
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում, հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնության մեկնարկում Հայաստանի թիմից ձախողվել է Սլավիկ Գալստյանը /63 կգ/ և անմասն մնացել խաղարկվող մեդալներից:
ՀԱՕԿ լրատվական բաժնից հայտնում են, որ նրա թիմակիցներ Նորայր Հախոյանը /55 կգ / և Մաքսիմ Մանուկյանը /82 կգ/ երկուական հաղթանակից հետո պարտվել են և սփոփիչ գոտեմարտերում կշարունակեն պայքարել բրոնզե մեդալների համար: Հանդիպումները կանցկացվեն այսօր։
Այսօր մրցավեճի կբռնվեն նաև Գևորգ Ղարիբյանը /60կգ/, Կարեն Ասլանյանը /67կգ/, Կարապետ Չալյանը /77կգ /, Արթուր Շահինյանը /87 կգ/ և Արթուր Ալեքսանյանը /97 կգ/: