Ամենահիմար կողոպուտը կամ ինչպես ագահությունը խորտակեց բելգիացի հանցագործներին
Հանցագործները մտնում են խանութ։ Խանութի սեփականատերը նրանց խնդրում է վերադառնալ ավելի ուշ, երբ հավաքված գումարն ավելի շատ կլինի։ Նրանք գնում են ու վերադառնում... Թվում է անեկդոտի սկիզբ, բայց պարզվում է իրական է։
Դեպքը տեղի է ունեցել Բելգիայի Շարլեռուա քաղաքի էլեկտրոնային ծխախոտի խանութում՝ անցած շաբաթ օրը։
Խանութ է մտել 6 գող՝ այն թալանելու մտադրությամբ, սակայն խանութի տեր Դիդիեն արագ կողմնորոշվել ու նրանց առաջարկել է վերադառնալ երեկոյան, որպեսզի հավաքված գումարն ավելի շատ լինի։
«Սա ուղղակի ծիծաղելի է։ Նրանք երևի Բելգիայի պատմության մեջ վատագույն կողոպտիչներն էին»,-BBC-ին ասել է Դիդիեն։
Դիդիեն նշել է, որ մոտ 14 րոպե բանակցել է կողոպտիչների հետ, որոնց կարողացել է համոզել վերադառնալ երեկոյան։
«Ոստիկանությունը, որին ես զանգահարել էի, չէր ցանկանում հավատալ, որ նրանք կվերադառնան։ Բայց նրանք վերադարձան ու ոչ մի անգամ»,-ասել է Դիդիեն։
Մի անգամ եկել են 17.30-ին՝ խանութի փակումից 1 ժամ առաջ, Դիդիեն ասել է, որ դեռ ժամանակը չի։ Վերադարձել են 18.30-ին, երբ նրանց արդեն սպասում էր ոստիկանությունը, որը ձերբակալել է 5 հոգու, մեկը կարողացել է փախչել։