Մեկնարկել է մարմնամարզության աշխարհի առաջնությունը
Քաթարի մայրաքաղաք Դոհայում այսօր մեկնարկել է սպորտային մարմնամարզության աշխարհի 43-րդ առաջնությունը: Հայաստանի հավաքականը լիարժեք կազմով է ներկայացել մրցավայր և կմասնակցի անհատական ու թիմային պայքարին:
ՀԱՕԿ լրատվական բաժնից հայտնում են, որ իրենց ունակությունները կդրսևորեն Արթուր Դավթյանը, Վիգեն Խաչատրյանը` բազմամարտում, իսկ Հարություն Մերդինյանը, Արթուր Թովմասյանը և Վահագն Դավթյանը` առանձին գործիքների վրա:
Հայ ներկայացուցիչներն իրենց ելույթները կսկսեն այսօրվանից։
Աշխարհի առաջնությունը բնույթով օլիմպիական վարկանիշային ստուգատես է, որին հայտավորվել են 76 երկրների ավելի քան 500 մարզիկներ:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան