Beeline-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը հայտարարում են պրոդուկտի մշակման ճամբարի մեկնարկի մասին
Beeline-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը հայտարարում են նոր ձևաչափի ճամբարի մեկնարկի մասին։ Ճամբարն ուղղված է այն երիտասարդներին, ովքեր ունեն նորարար գաղափարներ տարբեր ոլորտների խնդիրների համար, և այդ գաղափարները հետագայում կարող են դառնալ արդյունավետ և եկամտաբեր պրոդուկտ։
Ճամբարին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև սույն թվականի նոյեմբերի 14-ը ներկայացնել դիմում-հայտ հետևյալ հղումով:
Ընկերությունից մանրամասնում են՝ նախնական ընտրությունից հետո լավագույն 10 գաղափարներ ներկայացնող թիմերը կանցնեն մեկօրյա ինտենսիվ աշխատաժողով, որի ընթացքում կհանդիպեն տարբեր փորձագետների, բիզնեսի զարգացման մասնագետների և տեխնիկական մասնագետների հետ, կներկայացնեն իրենց գաղափարները, կստանան նրանցից խորհրդատվություն պոտենցիալ շուկայի, օգտատերերի, պրոդուկտի հնարավոր հատկանիշների վերաբերյալ։ Աշխատաժողովին կհաջորդի երկշաբաթյա աշխատանքը մենթորների հետ, որի ավարտին իրենց գաղափարները կներկայացնեն ներդրողներից, ձեռներեցներից, ՏՏ մասնագետներից բաղկացած ժյուրիին, որը կընտրի լավագույն երկու թիմին։ Տեխնոլոգիական ճամբարի շրջանակում ընտրված թիմերին կտրամադրվի ֆինանսական միջոցներ՝ գաղափարը պրոդուկտի նախատիպի վերածելու համար։
«Աշխարհում ընդունված ձևաչափ է հեքըթոնը, որի ընթացքում թիմերը 24 ժամում պետք է մշակեն գաղափար որոշակի խնդիր լուծելու համար, և մենք ունենք նման մրցույթներ կազմակերպելու փորձ։ Բայց այս անգամ որոշեցինք մեկ քայլ առաջ գնալ և թիմերին օգնել իրենց գաղափարների զարգացման հարցում, որպեսզի ոչ մի լավ գաղափար չկորի և անպայման վերածվի մի օգտակար պրոդուկտի, որը մեր կյանքը կդարձնի ավելի լավը»,–նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
«Ճամբարի ձևաչափը հնարավորության կտա հետաքրքիր գաղափարներ ունեցող երիտասարդներին, ովքեր նաև ունեն տեխնիկական հմտություններ, զարգացնել իրենց գաղափարը, կատարել հետազոտություն, մենթորների օգնությամբ հասկանալ իրենց պրոդուկտի շուկան, օգտատերերին, ինչպես նաև ճամբարի վերջում ստանալ ֆինասնական միջոցներ և կարճ ժամանակում ստանալ նախատիպը», - նշում է Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի տնօրեն Արտաշես Վարդանյանը։
Ընկերությունից հայտնում են՝ մրցույթին կարող է մասնակցել ցանկացած մարդ/իկ, ով ունի/ունեն նորարար, առկա որոշակի խնդիր լուծող և ֆինանսական տեսանկյունից իրատեսական լուծում։ Ճամբարին գրանցվելու, ինչպես նաև լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար կարող եք զանգահարել (010) 545 343 կամ (099) 545 343 հեռախոսահամարներով։
Հարակից հրապարակումներ`
- Beeline-ը կիսվել է արտադրական պրակտիկաների իր երկարամյա փորձով
- Beeline Ստարտափ Ինկուբատորն ամփոփել է երկրորդ ինկուբացիոն ցիկլի ընթացիկ արդյունքները
- Beeline-ում մեկնարկել է Huawei Y6 Prime սմարթֆոնների վաճառքի ակցիա
- Beeline-ը գործարկել է «Վիրտուալ ԱՀԿ» ծառայությունը՝ կորպորատիվ հաճախորդների համար
- Հայաստանում Beeline-ի աշխատակիցները շնորհավորել են Երևանի 2800-ամյակը
- Beeline-ի BeeMoney էլեկտրոնային դրամապանակով կարելի է վճարել նույնիսկ առավոտյան սուրճի համար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան