Beeline-ը կիսվել է արտադրական պրակտիկաների իր երկարամյա փորձով
Հայաստանում Beeline-ը մասնակցել է «Բուհական պրակտիկաների կազմակերպումը բարձրագույն կրթական համակարգում» խորագրով ամփոփիչ համաժողովին։
Beeline Հայաստան հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիայի (ՀՈւԱԱ) նախաձեռնությամբ Գիտակրթական հարցերով հանձնաժողովը ներկայացրեց ուսումնական պրակտիկաների վերաբերյալ ուսումնասիրությունը, որի նպատակն է՝ բացահայտել ներկայումս պրակտիկաների իրականացման տարատեսակ ձևերը, բացահայտել խնդիրներն ու թերացումները։
Համաժողովի ընթացքում պրակտիկաների արդյունավետ կազմակերպման իրենց փորձով հանդես եկան տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, տեղի ունեցավ առանձին պանելային քննարկում, որի ընթացքում ներկայացվեց Հայաստանում Beeline-ի փորձը։
«Հանդիսանալով երկրի խոշորագույն և գրավիչ գործատուներից մեկը, մեր ընկերությունը ստաժավորման ընթացքում հնարավորություն է ընձեռում ուսանողին անմիջապես աշխատանքի վայրում տեսնել և ծանոթանալ թե ինչպես է աշխատում մեծ կորպորացիան, ինչպես են ստեղծվում մեր ծառայությունները՝ գործնականում կիրառելով ԲՈՒՀ-ից արդեն ստացված տեսական գիտելիքները։ Հուսով ենք, որ մեր ընկերությունում ստացված գիտելիքներն երիտասարդները կկիրառեն իրենց ապագա մասնագիտական աճի ընթացքում», - նշել է Հայաստանում Beeline-ի Հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Նաիրա Նազարյանը։
Ներկայացվել են նաև «3-րդ սերունդ» ստաժավորման ծրագիրը, որը մեկնարկել է 2008 թ-ին: Ծրագրի նպատակն է ընկերություն ներգրավել լավագույն երիտասարդ կադրերի։ Ծրագրին մասնակցելու համար դիմում են բարձր կուրսերի ուսանողները (3-րդ և բարձր կուրսեր), ովքեր աչքի են ընկնում բարձր առաջադիմությամբ և վարժ տիրապետում են հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներին։ Ստաժավորումը կազմակերպվում է ընկերության տարբեր ստորաբաժանումներում՝ Տեղեկատվական տեխնոլոգիաներ, Մարքեթինգ, Իրավաբանական և այլ տնօրինություններ։
Ստաժավորումը հաջողությամբ անցած լավագույն ուսանողները ստանում են մշտական աշխատանքի հնարավորություն «ՎԵՈՆ Արմենիա» ընկերությունում:
Հարակից հրապարակումներ`
- Beeline-ը գործարկել է «Վիրտուալ ԱՀԿ» ծառայությունը՝ կորպորատիվ հաճախորդների համար
- Beeline-ը միացել է Էթիկայի համաշխարհային օրվան
- Beeline-ը գործարկել է երկու նոր ծառայությունների փաթեթ մարզերի բնակիչների համար
- Beeline-ը հայտարարում է «Բի Ին Ռոումինգ» խաղարկության մեկնարկի մասին
- Beeline-ը հայտարարում է շարժական ինտերնետի բացառիկ առաջարկի մասին
- Beeline-ը և Գործատուների միությունը կաջակցեն դպրոցականների կարիերայի պլանավորմանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան