Շիրակում առաջին ձյունն է տեղացել
Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջանում տեղացել է առաջին ձյունը։ Շրջաններից լուսանկար և տեսանյութ են հրապարակել ֆեյսբուքյան օգտատերերը։
Շիրակում այսօր գիշերը ջերմաստիճանը կարող է հասնել մինչև -4-ի։
Ավելի վաղ ԱԻՆ-ից տեղեկացրել էին, որ հոկտեմբերի 26-ի գիշերը Լոռիում, Գեղարքունիքում, Կոտայքում և Սյունիքում սպասվում է քամու ուժգնացում՝ 25-30 մ/վ։ Հոկտեմբերի 26-ին հանրապետության առանձին շրջաններում սպասվում են ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևներ:
Հոկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը եղանակի պարզեցման և արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված Արարատի և Արմավիրի մարզերում օդում սպասվում է 0…-2, իսկ հողի մակերևույթին` -3…-4 աստիճան ցուրտ։
ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը գյուղատնտեսներին խորհուրդ է տալիս նշված մարզերում կատարել բերքահավաք:
Իսկ այսօր ցերեկն օդի ջերմաստիճանը կնվազի 8-10, 27-ի գիշերը՝ 6-7, 28-ի գիշերը՝ ևս 4-5 աստիճանով։
Մայրաքաղաքում այսօր ցերեկը և գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Վաղվանից սկսած առաջիկա երեք օրերին Երևանում տեղումներ չեն սպասվում։
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան