Քննչական կոմիտեն մերժել է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանի միջնորդությունը
ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների հեռախոսային խոսակցության ձայնագրության հրապարակման վերաբերյալ Քննչական կոմիտեում քննվող գործի շրջանակներում Ռոբերտ Քոչարյանին տուժողի դատավարական կարգավիճակ տալու վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Հովհաննես Խուդոյանի միջնորդությունը Քննչական կոմիտեն մերժել է: Այս մասին Panorama.am-ին հայտնեց Ռ․Քոչարյանի ներկայացուցիչ Հովհաննես Խուդոյանը։
«Միջնորդությունը ներկայացվել էր, հաշվի առնելով այն հանգամանքը, որ հրապարակված ձայնագրության բովանդակությունը պարունակում է այնպիսի տվյալներ, որոնք առերևույթ հաստատում են Ռոբերտ Քոչարյանի ազատությունն ապօրինի սահմանափակելուն ուղղված գործողությունների կատարման փաստը»,-ասաց Խուդոյանը։
Նա նաև հայտնեց, որ Քննչական կոմիտեն միջնորդությունը մերժել է՝ պատճառաբանելով, որ ձայնագրությունում դատարանի վրա ազդեցություն ունենալու մասին պարունակվող տվյալները պարզելու ուղղությամբ Քննչական կոմիտեն նախաքննության ընթացքում ձեռնարկել է համապատասխան քննչական և դատավարական գործողություններ, սակայն դրանց արդյունքում դատարանի գործունեությանը միջամտելու վերաբերյալ տվյալներ ձեռք չեն բերվել:
Փաստաբանի խոսքով, Ռոբերտ Քոչարյանին դատավարական կարգավիճակ տալու միջնորդությունը մերժելու մասին Քննչական կոմիտեի որոշումը կբողոքարկեն ՀՀ գլխավոր դատախազին:
Հարակից հրապարակումներ`
- Փաստաբանը միջնորդություն է ներկայացրել՝ գաղտնալսման գործով Քոչարյանին տուժող ճանաչելու վերաբերյալ
- ԱԱԾ տնօրեն. Գաղտնալսման պատվիրատուն մեկն է
- Հետքի վրա ենք. ՔԿ նախագահը՝ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի գաղտնալսման գործի մասին
- ԱԱԾ մամուլի խոսնակը չի մեկնաբանում հրապարակված սկանդալային հեռախոսազրույցը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան