The New York Times ․«Կատարյալ գեղեցկություն․ Մետրոպոլիտենի Հայաստան ցուցադրությունը մեկն է դարերի համար»
Ամերիկյան The New York Times պարբերականը ծավալուն հոդվածով անդրադարձել է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում «Արմենիա» ցուցադրությանը՝ այն վերնագրելով՝ «Կատարյալ գեղեցկություն․ Մետրոպոլիտենի Հայաստան ցուցադրությունը մեկն է դարերի համար»։
Հոդվածում անդրադարձ է կատարվում Հայաստանում տեղի ունեցած վերջին իրադարձություններին, երբ հիմնականում երիտասարդները դուրս եկան փողոցներ՝ կարմիր, կապույտ ու նարնջագույն փուչիկնեչով, մյուսներն իրենց սմարթֆոներով նայում էին այդ այդ –ժամանակ ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանին, ով քայլում էր Հայաստանի կենտրոնական փողոցներով։
«Հայաստանը երկիր է այնպիսի պատմությամբ, որ կարող է ողողել ձեզ։ Այս գարնանը մենք հասկացանք, որ նրա ապագան կարող է լինել նույնքան իրադարձություններով լեցուն, որքան ապագան, որը այն դարձնում է պատեհ պահ «Հայաստան» ցուցադրության համար՝ արվեստի ձեռագրեր, կրոնական արտեֆակտներ, որոնք ավելացնում են զարմանալի գլուխներ նրա դրամատիկ պատմությանը»,-ասվում է հոդվածում։
Նշվում է, որ ցուցադրության բացմանը նախորդ ամիս ներկա էր Նիկոլ Փաշինյանը, սակայն այնտեղ չէր, ինչպես հոդվածում է ասվում, ամենահայտնի հայ-ամերիկացի Քիմ Քարդաշյանը։ Սակայն ներկա էր կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն։
«Երկիրն առաջինն է քրիստոնեությունն ընդունել որպես պետական կրոն, և այս ցուցադրությանը ներկայացված են բազմաթիվ քարի խաչերով ու հարուստ լուսավոր ավետարաններով, որոնք վկայում են Հայաստանի մշակութային ինքնության մեջ եկեղեցու կենտրանական լինելու փաստը։ Ոչ մի թանգարան դեռևս չէր ներկայացրել հայկական արվեստի այսպիսի մեծ ցուցահանդես։ Եվ այստեղ գտնվող մոտ 140 իրերը Հայաստանի թանգարանային ու եկեղեցու հավաքածուներից են, որոնք հազվադեպ են դուրս բերվում»։
Հոդվածում ներկայացվում է Գրիգոր Լուսավորիչն ու Տրդատ 3-րդ թագավորը, քրիտոնեության ընդունումը, ցուցադրության ցուցանմուշների պատմությունը։