«Ժամանակ». Ծառուկյանը հրաժարվում է հանդիպել կուսակցության պատգամավորական խմբակցության հետ
«Ժամանակ» թերթը գրում է. «Չնայած խորհրդարանական ընտրություններին չափազանց կարճ ժամանակ է մնացել, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հրաժարվում է հանդիպել կուսակցության պատգամավորական խմբակցության անդամների հետ և քննարկել խորհրդարանական ընտրությունների անցկացման հետ կապված հարցերը:
ԵԱՄ համագումարում Ծառուկյանի հայտարարությունը, թե պատգամավորական կազմը էականորեն թարմացվելու է, պատգամավորների մոտ խուճապ է առաջացրել, քանի որ նրանք չգիտեն՝ իրենք լինելու են ցուցակում, թե ոչ: Հենց դրանով է պայմանավորված Վարդան Ղուկասյանի հայտարարությունը, որ ինքը կողմ չի քվեարկելու ԸՕ-ի փոփոխությանը, չնայած Ծառուկյանը պատրաստվում է հոկտեմբերի 29-ին հրավիրված արտահերթ նիստին անձամբ ներկայանալ խորհրդարան և կողմ քվեարկել փոփոխությանը:
Ռեյտինգայինով ընտրված և տեղերում ձայն ունեցող պատգամավորները հասկանում են, որ ռեյտինգային ընտրակարգի վերանալուց հետո իրենք ընդհանրապես հայտնվելու են քաղաքական լուսանցքում»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում