Լեոնարդո Դի Կապրիոն խաղալու է Մարտին Սկորսեզեի նոր ֆիլմում
Դերասան Լեոնարդո Դի Կապրիոն խաղալու է Մարտին Սկորսեզեի նոր՝ «Լուսնային ծաղկի մարդասպանները» ֆիլմում։ Ռեժիսորը պատմել է, որ Դևիդ Գրաննի գիրքն ընթերցելիս, որի հիման վրա գրվում է սցենարը, նա անմիջապես «տեսել» է գեղարվեստական ձևակերպումներ և ապագա ֆիլմում դերակատարներին։
eg.ru-ի հաղորդմամբ, Սկորսեզեն խոստովանել է, որ հնդիկացիների ցեղի մասին պատմությունն այնպես է տպավորել իրեն, որ անմիջապես որոշել է ֆիլմ նկարահանել։
Նա ուրախ է, որ Դի Կապրիոն և սցենարիստ Էրիկ Ռոտը, չնայած իրենց զբաղվածությանը, համաձայնվել են մասնակցել իր նախագծին։
Գրքում իրադարձությունները տեղի են ունենում 1920-ականներին Օկլահոմա նահանգում։ ՀԴԲ հետաքննում է Օսեյջ հնդկացիների ցեղում սպանությունը, որը տեղի է ունենում այն տարածքում, որտեղ նավթ էր գտնվել։
20-րդ դարասկզբում օսեյջներն աշխարհում համարվում էին ամենահարուստ մարդիկ ի շնորհիվ խոշորագույն նավթահանքերի, որի պատճառով դարձել էին դավադրության զոհ և ամերիկյան պատմության ամենասարսափելի հանցագործություններից մեկը։