Կոնվերս Բանկի 25-ամյակին նվիրված պրեմիերայով ավարտվեց երեվանյան երաժշտական փառատոնը
Հոկտեմբերի 25-ին՝ Ջակոմո Պուչինիի «Մադամ Բաթերֆլայ» օպերայի պրեմիերայով ավարտվեց Երևանյան 12-րդ միջազգային երաժշտական փառատոնը: Ներկայացումը նվիրված էր փառատոնի գլխավոր հովանավոր Կոնվերս Բանկի 25-ամյակին: Ներկա էին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ տիկնոջ հետ, պաշտոնատար անձինք, գործարարներ, երաժշտասերներ….
«Մադամ Բաթերֆլայը» բեմադրվել է Երևանյան փառատոնի շրջանակներում և հայկական բեմերում չի հնչել արդեն 10-ը տարի: Հուսով ենք, մեր այս բեմադրությունը, ինչպես նաև փառատոնի շրջանակներում 12 համերգները գոհացրեցին անգամ ամենախստապահանջ երաժշտասերներին: Այս տարի մենք հնարավորություն ունեցանք ունկնդրել բացառիկ կատարումներ՝ աշխարհահռչակ երաժիշտների կատարմամբ»,- իր խոսքում ասել է Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը:
Մադամ Բաթերֆլայի դերում հանդես է եկել աշխարհի լավագույն բաթերֆլայներից մեկը՝ մեր հայրենակցուհի Լիանա Ալեքսանյանը:
«Ողջ աշխարհում ընդունված է, որ բիզնեսն աջակցում է մշակույթի զարգացմանը: Շնորհակալություն ենք հայտնում Կոնվերս Բանկին, որ փառատոնին իր աջակցությամբ մեզ հնարավորություն տվեց բեմադրել և մայր բեմում ներկայացնել աշխարհի ամենահայտնի բեմերում մշտապես մեծաթիվ հանդիսատես հավաքող «Մադամ Բաթերֆլայ» օպերան»,- իր խոսքում ասել է Լիաննա Ալեքսանյանը:
Նշվել է նաև, որ «Մադամ Բաթերֆլայ»-ը դասվում է աշխարհի ամենահաճախ բեմադրվող օպերաների շարքին: Դրան նպաստում են օպերայի մեղեդային նրբագեղությունը, գլխավոր հերոսուհու անհավանական մաքրությունն ու անկեղծությունը և նրա կերպարի աննկարագրելի քնարականությունը, որը օպերայի վերջում դառնում է խորը ողբերգական:
Հայաստանում «Մադամ Բաթերֆլայ»-ը առաջին անգամ ներկայացվել է 1934թ.-ին, Ալ. Սպենդիարյանի ազգային ակադեմիական օպերայի և բալետի թատրոնում, դիրիժոր՝ Գևորգ Բուդաղյան: Վերջին անգամ այն հնչել է Արամ Խաչատրյան համերգասրահի բեմից, տասը տարի առաջ՝ 2008թ-ին, որպես թատերականացված համերգային կատարում՝ մաեստրո Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ և Սուքիաս Թորոսյանի բեմադրությամբ:
Հարակից հրապարակումներ`
- Կայացել է Կոնվերս Բանկի «Մալաթիա» մասնաճյուղի պաշտոնական բացումը
- Կոնվերս Բանկը մասնակցել և աջակցել է Երևանի վազքի մարաթոնին
- Կոնվերս բանկը զիջել է շուրջ 320 մլն դրամի չափով տույժ տուգանք
- Շահավետ ավանդ՝ Կոնվերս Բանկի 25-ամյակի կապակցությամբ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան