Ռոսկոմնադզորը տուգանել է Google-ին
Ռուսական օրենսդրությունը չկատարելու համար Google ընկերությունը ստիպված կլինի 500-700 հազար ռուբլու չափով տուգանք վճարել։ Այս մասին հայտնում է «Գազետա.ռու»-ն՝ վկայակոչելով Ռոսկոմնադզորի պաշտոնական կայքի հաղորդագրությունը։
Ինչպես նշվում է, որոնողական համակարգը չի միացել դաշնային պետական տեղեկատվական համակարգին, որն արգելված ինտերնետ-ռեսուրսների շարք է պարունակում։
Հաղորդվում է, որ որոնողական համակարգը Ռոսկոմնադզորի պահանջով 30 օրվա ընթացքում պետք է միանա վերոնշյալ համակարգին։ Երեք աշխատանքային օրվա ընթացքում Google-ը պետք է սկսի ֆիլտրել որոնման արդյունքները։