Քաղաքական 10:00 26/10/2018 Հայաստան

«Ստարտ-ափ» կուսակցություններն ու պոպուլիզմը՝ աշխարհում և Հայաստանում

Հեղինակ` Աննա Մկրտչյան, քաղաքագետ

Վերջին տասնամյակում հասուն ժողովրդավարական երկրներում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները ցույց են տալիս, որ ավանդական կուսակցությունների գրանցած արդյունքները շարունակաբար վատթարանում են, և մեծ ընտրական հաջողություններ են գրանցում նորաստեղծ կամ մարգինալ համարվող ուժերը։ Վերջիններիս հաճախ անվանում են աջ ուղղվածությամբ պոպուլիստական կուսակցություններ, որոնք իրենց նախընտրական արշավը կառուցում են ոչ թե դասական գաղափարախոսությունների և հասարակության մեջ ավանդաբար գոյություն ունեցող տարբերությունների վրա, այլ ավելի շատ շեշտադրումն անում են ժողովրդի և իշխող էլիտայի հակասության վրա։ Հիմնական միտքն այն է, որ ժողովրդին հակադրվում է օտարացած, կոռումպացված և միայն սեփական շահերը սպասարկող էլիտան, որը ներառում է քաղաքական, տնտեսական, մշակութային իստեբլիշմենտի ներկայացուցիչներ։

Թեպետև չկա պոպուլիզմի միասնական մեկ սահմանում, բայց այն հաճախ օգտագործվում է բացասական ենթատեքստով՝ երբեմն պիտակավորման նպատակով։ Պոպուլիստական և այսպես կոչված «ստարտ ափ» (start-up) համարվող կուսակցությունները լուրջ ընտրական հաջողություններ և աջակցություն ունեն Գերմանիայում, Իտալիայում, Շվեդիայում, Նիդերելանդներում և այլուր։

«Ստարտ ափ»-ի զուգահեռը բարձր տեխնոլոգիաների ոլորտից է, որտեղ հնարավոր է նորաստեղծ ընկերությունը կարճ ժամանակում մեծ հաջողություն գրանցի և դառնա ոլորտի առաջամարտիկը։ Մոտավոր նույն երևույթն էր, երբ Էմանուել Մակրոնը 2016թ. հիմնեց «La République En Marche» կուսակցությունը և մեկ տարի հետո կարողացավ դառնալ Ֆրանսիայի նախագահ։ Համանման թռիչքային զարգացում են ունեցել Իտալիայում «Հինգ աստղ շարժումը», «Լեգա նորդ» կուսակցությունը՝ իր խարիզմատիկ առաջնորդի՝ Մատեո Սալվինիի գլխավորությամբ և այլն։ Դոնալդ Թրամփի ընտրությունը ևս որոշ վերապահումներով կարող է տեղավորվել այս տենդենցի մեջ։ Այս դեպքում նոր կուսակցություն չի ստեղծվել, բայց հռետորաբանության նմանության կար։

Գալով մեր տարածաշրջան պետք է նշել, որ հասկանալի պատճառներով նախկինում Հայաստանում չի եղել ավանդական բազմակուսակցական համակարգ, ինչն ընտրողների մոտ կարող էր ստեղծել կուսակցական պատկանելության և լոյալության որոշակի հիմքեր, իսկ կոմունիստական կուսակցության հետ ինքնանույնականցումը հաճախ պարտադրված ու արհեստական էր, թեպետև համոզված կոմունիտներ էլ կային։

Անկախության շրջանում էլ կուսակցական համակարգի կայացումը Հայաստանում բարդություններով էր տեղի ունենում, ինչը պայմանավորված էր քաղաքական նպատակահարմարությունից բխող սահմանադրական ու օրենսդրական   անընդհատ փոփոխություններով։

Հայաստանում ևս որպես կանոն խորհրդարանական ընտրություններից առաջ ձևավորվում էին նոր կուսակցություններ ու դաշինքներ, ովքեր փորձում էին մրցակցել արդեն որոշակիորեն կայացած կուսակցությունների հետ, որոնց շարքում անխոս առավելություն ուներ իշխող քաղաքական ուժը։ Բնականաբար, պայմանավորված ընտրությունների որակով և քաղաքական դաշտի սահմանափակությամբ, «ստարտ ափ» կուսակցությունները մեծ հաջողություն չէին կարող ակնկալել, եթե կուլիսային համաձայնություններ չկային։ Բացի այդ, մեծ էր անվստահությունը քաղաքական կուսակցությունների և ընդհանրապես ընտրական գործընթացի նկատմամբ։

Հայաստանում եվրոպական իմաստով պոպուլիստական կուսակցություն չձևավորվեց, որովհետև հասարակությունների առջև դրված խնդիրներն այլ էին։ Եվրոպայում առաջնահերթ նշանակություն ունեն այնպիսի խնդիրները, ինչպիսիք են ներգաղթի և փախստականների հարցերը, վերազգային ինտեգրացիոն գործընթացների ազդեցությունը պետության ինքնիշխանության վրա, գենդերային հավասարությունը և ավանդական ընտանեկան արժեքների պաշտպանությունը։ Այս օրակարգով են հիմնականում Եվրոպայում առաջ գնում աջ-պոպուլիստական կուսակցությունները։

Հայաստանում ժողովրդական բողոքն այլ ուղղվածություն ուներ. այն ուղղված էր ընդդեմ վատ կառավարման, կոռուպցիայի, տնտեսական մենաշնորհների, արդարության պակասի։ Արդյունքում ձևավորվեց լայն ժողովրդական շարժում, որն էլ դարձավ քաղաքական փոփոխությունների լոկոմտիվն ու կրողը։

Առաջիկայում սպասվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնք վճռորոշ են լինելու քաղաքական իրավիճակի հանգուցալուծման տեսակետից։ Համընդհանուր ընկալումն այն է, որ գործող իշխանությունների քաղաքական ուժը վայելում է ընտրողների մեծ աջակացությունը, ինչը կարտացոլվի ընտրական նախապատվությունների վրա։ Բայց չնայած այս հանգամանքին՝ ընտրությունների մասնակցելու համար ձևավորվում են նոր կուսակցություններ, հներն ակտիվանում են, ընթանում են անդրկուլիսային բանակցություններ դաշինքների շուրջ։ Մի խոսքով՝ կա քաղաքական գործընթաց, կան ակնկալիքներ, կա ժողովրդավարություն։

Մնում է տեսնել, թե թվային տեխնոլոգիաներով գործող «ստարտ ափ» քաղաքական ուժերից ով ինչքանով կհաջողի, և կհաջողվի նրանց քաղաքական հարթակում վերջնականապես փոխարինել «անալոգիական տեխնոլոգիաներով» գործող ուժերին։ 21-րդ դարն է վերջապես։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:50
Հաքան Ֆիդանը դրական է համարել Փաշինյանի ուղերձները
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը կարևոր է համարել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձները Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու...
Աղբյուր` Panorama.am
13:42
Ինչո՞ւ են այս տարի Հրապարակի տոնածառը շուտ ապամոնտաժում
Անցած տարիներին Երևանի ամանորյա զարդարանանք ու լուսավորությունը, Հանրապետության գլխավոր տոնածառը մնում էին մինչև հին տոմարով Նոր տարին՝ հունվարի...
Աղբյուր` Panorama.am
13:25
Բաքուն բողոք է հղել Մոսկվային՝ Ալիևի հասցեին «pedir» բառը հնչեցնելու համար
Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատունը դիվանագիտական ուղիներով ռուսական կողմին տեղեկացրել է քաղաքագետ Վլադիմիր Կարասևի հայտարարություններից հետո...
Աղբյուր` Panorama.am
13:12
Եթե Ադրբեջանը վստահ է իր իրավական դիրքորոշումների վրա, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում. Եղիշե Կիրակոսյան
«Ես չունեմ Հայաստանի՝ Բաքվին արած առաջարկների մասին տեղեկատվություն, բանակցությունները ԱԳՆ-ն է վարում»,- ԱԺ-ում լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
13:05
ՃՏՊ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին, կան հինգ տուժած
Հունվարի 10-ին, ժամը 08:59-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի...
Աղբյուր` Panorama.am
13:02
Մենք պետք է հանձնվենք, ջարդվենք և փախնենք, այսպիսի խնդիր է Փաշինյանի առաջ դրված. Հայկ Նահապետյան
Հայաստանի փորձագիտական շրջանակներում կարծում են, որ Նիկոլ Փաշինյանը համարժեք չարձագանքեց Ալիևի սպառնալիքներին։ Ինչպես կարելի է հակազդել Բաքվի...
Աղբյուր` Panorama.am
12:46
Ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
Հունվարի 10-ի ցերեկը, 11-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 15-ի ցերեկը սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում...
Աղբյուր` Panorama.am
12:40
Թրամփ. Պուտինը ցանկանում է հանդիպել, մենք պատրաստվում ենք
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ներկայումս նախապատրաստական աշխատանքներ են տարվում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր...
Աղբյուր` Panorama.am
12:36
Քիշնևի օդանավակայանից մարդկանց տագնապի ազդանշանով տարհանել են
Քիշնևի օդանավակայանից ուղևորների տարհանման պատճառ դարձած ահազանգը կապված է հրդեհային ազդանշանի միացման հետ և պարզվել է, որ կեղծ է։ Դեպքի մասին...
Աղբյուր` Panorama.am
12:27
Լոս Անջելեսի հրդեհները կարող էին սկսված լինել հրկզիման պատճառով, կա ձերբակալված անձ
Լոս Անջելեսում անտառային հրդեհները, հնարավոր է, սկսվել են հրկիզմամբ։ Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ, ոստիկանությունն արդեն ձերբակալել է...
Աղբյուր` Panorama.am
12:17
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա Դուբայի օպերայում
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հունվարի 17-19-ը Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում ներկայացնելու է «Սիմֆոնիկ...
Աղբյուր` Panorama.am
12:16
7-ժամյա աշխատանքային օրվա անցնելու դեպքում էլ արտաժամյա վճարի իրավանորմի չպահպանման ռիսկը կմնա. Էլեն Մանասերյան
«Մարդկային կապիտալի զարգացման գաղափարը և աշխատաժամանակի ճկունության և աշխատանքային հզորության կատարելագործման պատճառով է նախարարությունը...
Աղբյուր` Panorama.am
11:49
Վազգեն Սարգսյանի մասին պատմող ֆլիմում նկարահանվել է նաև Արսեն Լևոնյանը
Հայտնի դերասան Արսեն Լևոնյանը նկարահանվել է «Վազգենը.Վերջին Սպարապետը» ֆիլմում։ «Մեծ պատիվ էր այս ֆիլմում նկարահանվել...
Աղբյուր` Panorama.am
11:15
Այս տարի ավանդների փոխհատուցում կտրամադրվի մինչև 1942 թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված քաղաքացիներին
2025 թվականին կշարունակվի ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թ․ հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման...
Աղբյուր` Panorama.am
11:15
Փաշինյանի նախկին խորհրդական. Նիկոլ Փաշինյանը տեղյակ չէ, թե ինչ է կատարվում երկրում
«Նիկոլ Փաշինյանը գլուխ է գովում, որ հունվարի 1-6-ը օդային ճանապարհով Հայաստան է եկել 20% ավել մարդ, քան անցած տարի։ Սա տիպիկ օրինակ է, թե...
Աղբյուր` Panorama.am
11:08
Հրդեհի գոտում գտնվող Գլենդելում օդն ավելի մաքուր է քան Երևանում. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Քրիստինա Վարդանյանը ֆեյսբուքի իր էջում հրապարակել է այս պահին հրդեհի գոտում...
Աղբյուր` Panorama.am
11:08
WTA-250. Էլինա Ավանեսյանը դուրս է մնացել պայքարից
Հոբարթի մրցաշարի կիսաեզրափակչում աշխարհի 44-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը զիջել է աշխարհի 67-րդ ռակետ, ամերիկացի Մակարտնի Կեսլլերին:
Աղբյուր` Panorama.am
11:02
ՆԳՆ-ն հրապարակել է սկուտերների, սքեյթբորդների երթևեկության կանոնները
Դրանց խախտումը կառաջացնի տուգանքի նշանակում
Աղբյուր` Panorama.am
10:57
Քաղաքական մուրացկանությամբ խաղաղության չեն հասնում. Շարմազանով
«Ուղիղ 2 տարի առաջ,2023-ի հունվարի 10–ին Ալիեւն ասել է,որ «Մինսկի խմբի համաձայն Քելբաջարի ու Լաչինի շրջանները մնալու էին...
Աղբյուր` Panorama.am
10:35
«Ուրարտու»-ի կիսապաշտպանները հեռացել են ակումբից
Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և ֆուտբոլիստներ Անդրեյ Կրավչուկը և Լուքման Գիլմորն երկկողմանի համաձայնությամբ խզել են պայմանագրերը։...
Աղբյուր` Panorama.am
10:22
Բոլոր տվյալները հուշում են, որ Ալիևի և Փաշինյանի ելույթները համաձայնեցված էին. Արմեն Այվազյան
«Այնինչ, Ալիևն առաջիկայում չի համարձակվելու դիմել նոր պատերազմի Հայաստանի դեմ, որովհետև վախենալու է Իրանի ռազմական միջամտությունից, որի հետևանքներն իր համար կարող են մահացու լինել»։
Աղբյուր` Panorama.am
10:14
Անցնող տարին ամենաշոգն է եղել Արդյունաբերական դարաշրջանի ողջ պատմության մեջ
Անցած՝ 2024 թվականը, 1850 թվականից ի վեր ամենաշոգն է եղել։ Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Եվրոպական հեռահար զոնդավորման և...
Աղբյուր` Panorama.am
10:14
Լեհաստանում զբոսաշրջիկները «հավատացել» են ChatGPT-ին և արգելափակվել լեռներում
Լեհաստանում զբոսաշրջիկները մոլորվել են լեռներում՝ ChatGPT նեյրոնային ցանցի առաջարկած երթուղին հետևելուց հետո: Tatrzanski-ի հաղորդմամբ, մի...
Աղբյուր` Panorama.am
09:50
Առանց այն էլ միայնակ, «մերկ», անկյունում քշված Հայաստանի համար սա նոր սպառնալիքներ է բերելու. Աբրահամյան
«Ադրբեջանի տարածքային պահանջների ու պատերազմի սպառնալիքներին ի պատասխան, ՀՀ կառավարությունը հաստատեց ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագիծը և ուղարկեց ԱԺ»
Աղբյուր` Panorama.am
09:31
Ձեզ հետ ենք, սիրելի եղբայրներ…Բագրատ Սրբազան
Բաքվում ապօրինի պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և մյուս գերեվարված հայրենակիցների «դատավարություններից» առաջ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
09:30
Լոս Անջելեսում հրդեհի զոհերի թիվը հասավ 8-ի
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է ութի։ Նոր տվյալները հրպարակել է CNN-ը՝ հղում անելով տեղի իշխանություններին։...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Փաստ». Ասֆալտի հարցում էլ են այս իշխանությունները ձախողվել
«Փաստ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանն ու իր կառավարությունը ամենաշատը գլուխ են գովում ասֆալտի թեմայով: Ավելին, վերջին...
Աղբյուր` Panorama.am
09:03
«Փաստ». Ինչ նոր պաշտոնանկություններ են սպասվում առաջիկայում, ովքեր են լքելու պաշտոնները
«Փաստ» թերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով, տարեվերջի օրերին ՀՀ կառավարությունում թեժ քննարկում է եղել. Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}