Աջ ղեկով մեքենաների ներմուծման արգելքի խնդրի լուծման երեք տարբերակները՝ ըստ նախարարության
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում այսօր հանդիպում-քննարկում է տեղի ունեցել աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ ավտոմեքենաների ներմուծման արգելքի հետ առնչվող գերատեսչությունների պատասխանատուների, «Ղեկը աջ» նախաձեռնության ներկայացուցիչների միջև։
Քննարկմանը ներկա են եղել ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների, Տնտեսական զարգացման և ներդրումների, Արտակարգ իրավիճակների նախարարությունների, Պետական եկամուտների կոմիտեի և Ճանապարհային ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներ։
Նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ քննարկվել են ստեղծված իրավիճակը կարգավորելու հնարավոր ելքեր։ Որպես խնդրի լուծման տարբերակներ առաջարկվել են՝
1. որպես ներքին սպառման ապրանքներ դրանք ներմուծելու և ապա վերամշակելու, այսինքն՝ ղեկային տեղաբաշխումը փոխելու հնարավորությունը,
2. տրանզիտ (տարանցիկ) պետհամարանիշներով ներկրել և վաճառել երրորդ երկիր,
3. ներմուծել որպես պահեստամաս:
Առաջարկների շուրջ ծավալված մտքերի փոխանակությունից հետո «Ղեկը աջ» նախաձեռնության ներկայացուցիչները նորից պնդել են իրենց ցանկությունը՝ վերանայել օրենքը և օրենսդրական փոփոխությամբ թույլատրել մինչև 2020 թվականը աջ ղեկային տեղաբաշխմամբ մեքենաների ներմուծումը Հայաստան։
Քննարկմանը ներկա գերատեսչությունների պատասխանատուների կողմից՝ ի հակակշիռ ասվածի, կրկին բերվել են բազմաթիվ փաստարկներ։
Երկու ժամից ավելի տևած քննարկման ավարտին նախաձեռնության ներկայացուցիչներին առաջարկվել է խնդրի լուծման հնարավոր տարբերակներն ուսումնասիրելուց հետո ներկայացնել առաջարկություներ։
Հարակից հրապարակումներ`
- Օրենքն արգելում է աջ ղեկով մեքենաների ներկրումը, բայց կարող են այն ներկրել որպես պահեստամաս. Հակոբ Արշակյան
- Աջ ղեկով մեքենաների հարցով ՏԿՏՏ նախարարությունում քննարկում կանցկացվի
- Էդմոն Մարուքյանն առաջարկում է հրատապ քննարկել աջ ղեկով ավտոմեքենաների մաքսազերծման հարցն ու խնդրի լուծման տարբերակները
- Աջ ղեկով մեքենաների վարորդների իրավունքերի հարցով Արման Թաթոյանը հեռախոսազրույց է ունեցել վրացի գործընկերոջ հետ
- Աջ ղեկով մեքենաների խնդրով առաջիկայում կլինի քննարկում
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին