Ովքե՞ր են Արցախի խոշոր հարկ վճարողները
Արցախի Հանրապետության հարկային ծառայությունը հրապարակել է 2018 թվականի 9 ամսվա արդյունքներով առաջին 300 խոշոր հարկ վճարողների ցանկը։ Հրապարակվել է նաև նրանց կողմից ֆինանսական տարվա սկզբից վճարված հարկերի մեծությունների ցանկը:
Ծառայության փոխանցմամբ, հանրապետության 300 խոշոր հարկատուները այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին պետակա բյուջե են վճարել 30609.6 մլն դրամի հարկեր, տուրքեր և պարտադիր այլ վճարներ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 17518.9 մլն դրամի դրամի դիմաց կամ 13090.7 մլն դրամով ավելի։
Հրապարակված ցանկում ինչպես նախորդ տարվա 9 ամիսների ընթացքում, այնպես էլ այս տարի առաջատարը «Բեյզ Մեթըլս» ՓԲԸ-ն է:
Ընկերության կողմից 2018 թվականի 9 ամսվա արդյունքներով բյուջե է վճարվել շուրջ 15239.5 մլն դրամ հարկեր, տուրքեր և պարտադիր այլ վճարներ: Երկրորդ և երրորդ տեղերում «Ղարաբաղ Տելեկոմ» և «Արցախէներգո» ՓԲԸ-ներն են` համապատասխանաբար` 2057.7 և 997.4 մլն դրամ պետական բյուջե վճարած գումարով:
Խոշոր հարկ վճարողների առաջին քսանյակում ընդգրկված ընկերությունները աղյուսակում, 300-ը՝ այստեղ։