Բենքսիի կտավները թանկացել են
Բրիտանացի նկարիչ Բենքսիի ստեղծագործությունների գինը կտրուկ բարձրացել է «Կարմիր փուչիկով աղջիկը» (Girl With Red Balloon) կտավի սկանդալային «ինքնաոչնչացումից» հետո։ Փարիզում կայացած աճուրդում վաճառվել է նկարչի երեք կտավ, բոլորն էլ մի քանի անգամ ավելի թանկ, քան նախապես հաշվարկել էին կազմակերպիչները։
Եվրանյուզը գրում է, որ ամենաթանկը վաճառվել է «Կանգնիր և որոնիր» կտավը։ Աճուրդային տունը պլանավորել էր այդ ստեղծագործության համար ստանալ 30 հազար եվրո, արվեստի սիրահարն այն գնահատել է 65 հազար եվրո։ Մյուս աշխատանքը վաճառվել է 36 հազար եվրոյով, իսկ «Վիկտորիա թագուհին ինչպես լեսբուհի» կտավը վաճառվել է 11 հազար 700 եվրո։
Հիշեցնենք, որ Sotheby's աճուրդում Բենքսիի կտավը 1 042 000 եվրո վաճառվելուց անմիջապես հետո շրջանակի տակ թաքնված հատուկ մեխանիզմն աշխատել է ու կտրատել նկարը։
Հարակից հրապարակումներ`
- Ֆրանսիացի աուկցիոներները չեն բացառում Բենքսիի նոր հնարքը նրա աշխատանքների վաճառքի ժամանակ
- Բենքսին պատրաստվել էր ոչնչացնել «Կարմիր փուչիկով աղջիկը» ամբողջությամբ
- Բենքսիի կտրտված նկարի գնորդը չի հրաժարվի գործարքից
- Բենքսին ցույց է տվել, թե ինչպես է պատրաստվել կտավի ինքնաոչնչացմանը
- Բենքսիի կտավն աճուրդում վաճառվելուց անմիջապես հետո «ինքնաոչնչացվել» է