Էնֆիաջյան. Ամեն ինչ կանենք, որ քաղաքացիներին հուսախաբ չանենք
Հայաստանի Հանրապետությունում նոր ընտրական օրենսգիրք ունենալը հրամայական է։ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը։
«Այս պահանջը նաև ձևակերպում են արտախորհրդարանական կուսակցությունները։ Հաշվի առնելով նախկին ընտրական օրենսգրքի կիրառության մեջ արդեն իսկ արձանագրած խնդիրներն ու բացերը՝ գտնում ենք, որ այլևս նոր իրականություն է ՀՀ-ում, և իրականությունում նոր Ընտրական օրենսգիրք ունենալը պահանջ է»,-ասաց նա։
ԲՀԿ-ական պատգամավորը հիշեցրեց, որ դեռ 2007-ին կուսակցության հրավիրած համագումարում հայտարարել են, որ կողմ են 100 տոկոս համամասնական ընտրակարգին։
«Երկուշաբթի արդեն մեր նախաձեռնությամբ կհրավիրվի արտահերթ նիստ, որի ընթացքում ակնկալում ենք և բովանդակային քննարկում, և դրական քաղաքական վերաբերմունք»,-ասաց նա։
Լրագրողներից մեկը խմբակցության քարտուղարին հարցրեց՝ համամի՞տ է ԲՀԿ նախագահի հետ, որ լրագրողներն «անաղուհաց» են, ինչպես որակել էր նրանց Գագիկ Ծառուկյանը։
«Մեր քաղաքական թիմի բոլոր ներկայացուցիչներով, հանձինս քաղաքական թիմի ղեկավարի՝ Գագիկ Ծառուկյանի, մենք շատ լավ փոխհարաբերություններ ունենք լրագրողների հետ, աշխատանքային մթնոլորտ ու փոխադարձ հարգանք կա։ Խոսքն այն մասին էր, որ բազմաթիվ կատարված աշխատանքներ ու ծրագրեր կան, որոնց մասին երբևէ վերլուծությունների կամ լուսաբանման առիթ չեն սարքում»,-ասաց նա։
Պատգամավորն ասաց, որ առաջիկայում լրջագույն գործընթացներ են սպասվում, իրենք ամեն ինչ անելու են, որ քաղաքացիներին հուսախաբ չանեն։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան