Գաղտնալսման գործով ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստերը հնարավոր է անցկացվեն ամենօրյա ռեժիմով. Կոստանյան
«ԱԱԾ և ՀՔԾ պետերի գաղտնալսման գործով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստերը հնարավոր է անցկացվեն ամենօրյա ռեժիմով»,-այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նշված հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը:
«Ես կարծում եմ, որ մենք, այնուամենայնիվ, պետք է շատ ինտենսիվ գործընթաց իրականացնենք, որովհետև այդ գործընթացի արդյունքը բոլորիս է պետք՝ անկախ քաղաքական զարգացումներից կամ հետևանքներից»,- ասաց նա:
Կոստանյնաի համոզմամբ՝ հանձնաժողովի՝ ամենօրյա ռեժիմով աշխատելու պարագայում իրենք կկարողանան հնարավորինս արագ ձեռք բերել այն տեղեկություններն ու տվյալները, որոնք հնարավորություններ կտան ճիշտ հետևություններ անել:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ ովքեր են լինելու այն պաշտոնյաները, որոնք առաջինն են հրավիրվելու հանձնաժողովի նիստերին, Գևորգ Կոստանյանը պատասխանեց. «Կա անձանց շրջանակ, որոնք ենթակա են հրավիրման, բայց յուրաքանչյուր անձի հրավիրման անհրաժեշտությունն ու հաջորդականությունը բխում է մեկի տված տեղեկություններից»:
Նա նաև նկատեց, որ օրենքով պետական պաշտոնյաները պարտավոր են ներկայանալ, իսկ ոչ պաշտոնյաները իրավունք ունեն չներկայանալու:
Դիտարկմանը, որ ԱԱԾ պետն արդեն հայտարարել է, որ այս գործը բացահայտված է, Կոստանյանն արձագանքեց. «Քրեական գործին ծանոթ չեմ, որ ասեմ՝ բացահայտվել է, թե՝ ոչ: Նշեմ, որ ես ՔԿ-ի քննության նկատմամբ ունեմ վստահություն, բայց դա չի նշանակում, որ մենք մեր լիազորությունները չենք իրականացնելու»:
Հանձնաժողովի նախագահը շեշտեց, որ մինչև դեկտեմբերի վերջ նիստեր կհրավիրեն: Հարցին՝ շուտով քարոզարշավ է սկսվելու և հնարավոր է, որ հանձնաժողովի անդամները ներգրավված լինեն կուսակցական աշխատանքների մեջ, այս դեպքում ի՞նչ է լինելու հանձնաժողովի աշխատանքների հետ, Կոստանյանը պատասխանեց:
«Եթե քվորում չեղավ, ապա հանձնաժողովը չի կարող գործել: Քվորումի համար պետք է 6 պատգամավոր»:
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Ինչո՞ւ չեն կայանում գաղտնալսումների գործով ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստերը
- Փաստաբանը միջնորդություն է ներկայացրել՝ գաղտնալսման գործով Քոչարյանին տուժող ճանաչելու վերաբերյալ
- ԱԱԾ տնօրեն. Գաղտնալսման պատվիրատուն մեկն է
- Հետքի վրա ենք. ՔԿ նախագահը՝ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի գաղտնալսման գործի մասին
- Չի բացառում, որ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսային գաղտնալսման գործով հարցաքննության հրավիրվի նաև ՀՀ վարչապետը. Կոստանյան
- «Հրապարակ». Փորձում են ամեն ինչ անել, որ գաղտնալսման առնչությամբ ՌԴ անունը չշոշափվի
- Գևորգ Կոստանյանը չի բացառում, որ գաղտնալսում են նաև իր հեռախոսը
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում