Մեկնարկում է դպրոցական աբոնեմենտային համակարգի ներդրման առաջին՝ թանգարանների փուլը
Նոյեմբերի 6-ից մեկնարկում է աբոնեմենտային ծրագրի առաջին փուլը։
«Հաջորդ շաբաթվանից ամբողջ հանրապետությունով մեկ մեր աշակերտները կարող են այցելել թանգարաններ, իսկ թատրոններ ու համերգասրահներ այցելելու փուլը կմեկնարկի 2019 թվականի սկզբին»,- այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնեց ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը։
Նոյեմբերի 1-ից կհատկացվեն տոմսերը՝ Երևանում և մարզերում։
«Dasaran.am կայքում արդեն տեղադրված է թանգարանների ամբողջ ցանկը՝ քաղաքներով, հասցեներով և կոնտակտային տվյալներով։ Կարելի է դասարանով կազմակերպել, ընտրել ձեր նախընտրած թանգարանը և նախապես զանգահարել, ամրագրել օրն ու ժամը, որպեսզի ամեն ինչ կազմակերպված լինի»,- նշեց Մակունցը։
Նախարարի պաշտոնակատարը դիմեց նաև մշակութային օջախների աշխատակիցներին՝ խնդրելով կազմակերպչական առումով նրանք էլ հետևողական լինեն։
Դպրոցական աբոնեմենտային համակարգը՝ նախատեսված պետական հանրակրթական դպրոցների 1-ից 12-րդ դասարանների աշակերտների և ուսուցիչների համար: Համակարգը ենթադրում է ուսումնական տարվա ընթացքում յուրաքանչյուր աշակերտի և ուսուցչի համար երեք մշակութային հաստատություն մեկ անգամ անվճար մուտք գործելու հնարավորություն:
Ցանկում ներառված թանգարանները գործում են ՀՀ մշակույթի և ՀՀ կրթության և գիտության նախարարությունների ենթակայությամբ: Թանգարանների ցանկն՝ այստեղ
Հարակից հրապարակումներ`
- Աբոնեմենտային համակարգի շնորհիվ 350 հազար աշակերտ կարող է անվճար այցելել մշակութային հաստատություններ
- Հանրակրթական դպրոցներում հոկտեմբերից աբոնեմենտային նոր համակարգ կներդրվի