Քրեական գործերով համաներման նախագիծը
ՀՀ Ագային ժողովի կայքում հրապարակվել է Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին նախագիծը։
Հիշեցնենք, որ կառավարության նախաձեռնությամբ հոկտեմբերի 31-ին գումարվելու է Ազգային ժողովի արտահերթ նիստ, որի օրակարգում ընդգրկված է հենց այս նախագիծը։
Նախագծի համաձայն, համաներում չի կիրառվում ցմահ ազատազրկման դատապարտված անձանց նկատմամբ։
Ինչ վերաբերում է «Սասնա ծռեր» խմբի անդամներին, նախագծում նշված է.
«Համաներում հայտարարելու արդյունքում պատժից ազատել. 2016 թվականի հուլիսի 17-ից հուլիսի 31-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի տարածքում հանցագործություն կատարած, վերջիններիս հետ հանցակցած, այդ նպատակով հանցափորձ կամ հանցագործության նախապատրաստություն, հարակից տարածքներում դրանց հետ առնչություն ունեցող հանցագործություն կատարած, ինչպես նաև 2015 թվականի ապրիլի 24-ին զանգվածային անկարգությունների նախապատրաստության համար մեղադրվող անձանց նկատմամբ քրեական հետապնդում չհարուցել, հարուցված քրեական հետապնդումը դադարեցնել կամ նրանց պատժից ազատել, եթե դրա դեմ չեն առարկում պատանդառված և (կամ) ֆիզիկական վնաս կրած տուժողները»։ Այն չի տարածվում այդ իրադարձությունների ընթացքում կատարված այն արարքների նկատմամբ, որոնք անմիջականորեն հանգեցրել են մարդու մահվան:
Համաներում հայտարարելու արդյունքում պատժից կազատվեն առավելագույնը երեք տարի ժամկետով ազատությունից զրկելու հետ կապված պատժի դատապարտված անձիք, որոնց նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել, կամ պատժի կրումը հետաձգվել է, ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների դատապարտված անձանց, առավելագույնը վեց տարի ժամկետով ազատազրկման դատապարտված այն անձինք, ովքեր առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամներ են, սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ՝ հղի են, երեք կամ ավելի անչափահաս երեխա ունեն, մինչև երեք տարեկան երեխա ունեն, նաև՝ 60 տարին լրացած անձիք, հանցագործությունը մինչև 18 տարին լրանալը կատարած այն անձիք, որոնք նախկինում դիտավորյալ հանցագործություն կատարելու համար ազատությունից զրկելու հետ կապված պատիժ չեն կրել կամ կրել են, սակայն չունեն դատվածություն, Հայրենական մեծ պատերազմի, Աֆղանստանի, Հայաստանի Հանրապետության կամ Արցախի Հանրապետության Հանրապետության պաշտպանության համար մղված մարտական գործողություններում զոհված (մահացած) զինծառայողների ամուսին, զավակ կամ ծնող են և միաժամանակ նախկինում դիտավորյալ հանցագործություն կատարելու համար ազատությունից զրկելու հետ կապված պատիժ չեն կրել կամ կրել են, սակայն չունեն դատվածություն։
Ամբողջական նախագծին կարելի է ծանոթանալ՝ այստեղ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հայտարարել էր՝ «ամենածավալուն համաներումն է Հայաստանի և Երևանի հիմնադրման պատմությունից ի վեր»։
Հարակից հրապարակումներ`
- ԱԺ-ի դիմաց պահանջում են՝ համաներումը տարածվի նաև ցմահ դատապարտվածների վրա
- Ավետիք Իշխանյան. Համաներումը պետք է տարածվի նաև զինվորական հանցագործությունների համար ցմահ դատապարտվածների վրա
- Ամենածավալուն համաներումն է. Արտակ Զեյնալյան
- Համաներումը լավ բան է, բայց ոչ միշտ
- Համաներում հայտարարելու մասին որոշման նախագիծը կքննարկվի դռնփակ ռեժիմով. վարչապետ
- Շանթ Հարությունյանը Փաշինյանին կոչ է անում համաներում անել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին