Լավրովը և Չավուշօղլուն Ստամբուլում բանակցություններ կվարեն
Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը և Մևլութ Չավուշօղլուն Ստամբուլում բանակցություններ կվարեն։ Այս մասին գրում է «ՌԻԱ նովոստին»։
Նշենք, որ այսօր Ստամբուլում կկայանա Սիրիայի հարցով քառակողմ հանդիպում՝ Թուրքիայի, Ռուսաստանի, Գերմանիայի և Ֆրանսիայի առաջնոդների մասնակցությամբ։
«Մեր նախարարն այս պահին բանակցություններ է վարում ՌԴ արտգործնախարարի հետ»,- գործակալությանը հայտնել է թուրքական դիվանագիտական գերատեսչության ներկայացուցիչներից մեկը՝ միաժամանակ հավելելով, որ չորս երկրների արտգործնախարարների հանդիպում չի նախատեսվում։
Լավրովն ու Չավուշօղլուն քննարկում են Սիրիայում առկա իրավիճակը և Իդլիբի հարցը։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին