Կոնվերս Բանկը արժեկտրոններ է վճարել
Երեկ Կոնվերս Բանկը դրամային, դոլարային և եվրոյով պարտատոմսերի արժեկտրոններ է վճարել: Բանկից հայտնում են, որ հաճախորդներին վճարված գումարի չափը կազմել է 325.201.500 ՀՀ դրամ, որից 142,500,000 ՀՀ դրամը ուղղվել է դրամային, 127,354,500 ՀՀ դրամը՝ դոլարային, իսկ 55,347,000 ՀՀ դրամը՝ Եվրո արժույթով պարտատոմսերի արժեկտրոնների մարմանը:
Կոնվերս Բանկը երեք արժույթներով պարտատոմսերի թողարկումը իրականացրել էր ապրիլին՝ տեղաբաշխելով 3 մլրդ դրամ ընդհանուր ծավալով դրամային, 10մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով դոլարային և 5 մլն Եվրո ընդհանուր ծավալով Եվրո արժույթով պարտատոմսեր:
AMCOVSB25ER2 տարբերակիչ ծածկագրով դրամային, AMCOVSB26ER0 տարբերակիչ ծածկագրով դոլարային և AMCOVSB27ER8 տարբերակիչ ծածկագրով եվրո արժույթով պարտատոմսերի շրջանառության ժամկետը՝ 36 ամիս է, արժեկտրոնների վճարման պարբերականությունը՝ կիսամյակային:
Պարտատոմսերի արժեկտրոնային եկամտաբերությունը կազմում է համապատասխանաբար տարեկան 9,5 տոկոս ՀՀ դրամի, 5,25 տոկոս ԱՄՆ դոլարի և 4 տոկոս եվրոյի համար:
Հարակից հրապարակումներ`
- Կոնվերս Բանկը մասնակցել և աջակցել է Երևանի վազքի մարաթոնին
- Կոնվերս բանկը զիջել է շուրջ 320 մլն դրամի չափով տույժ տուգանք
- Կոնվերս բանկը՝ երևանյան երաժշտական միջազգային փառատոնի հովանավոր
- Կոնվերս Բանկը «Արմենիա Էքսպո»-ի շրջանակներում ներկայանում է մի քանի մրցունակ առաջարկով
- Կոնվերս Բանկը կաջակցի ֆինթեք ստարտ ափ-երի իրականացմանը
- Կոնվերս Բանկը հայտարարում է ֆիզիկական անձ հաճախորդների ժամկետանց վարկերի դիմաց կուտակված տույժերի և տուգանքների համաներման ծրագրի մեկնարկի մասին
- Կոնվերս Բանկը՝ Sevan Startup Summit 2018-ի հովանավոր
- Կոնվերս Բանկը զգալիորեն բարելավել է որոշ վարկերի տրամադրման պայմանները
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին