Հայաստանի ծանրամարտի թիմի մեդալների հաշվեկշիռը հարստանում է
Լեհաստանում ավարտին է մոտենում Եվրոպայի ծանրամարտի երիտասարդական առաջնությունը: Հայաստանի պատվիրակ Արսեն Մարտիրոսյանը /105 կգ/ մինչև 20 տարեկանների պայքարում, երկամարտի 366կգ արդյունքով /165կգ + 201կգ/ գրավել է երրորդ տեղն ու արժանացել բրոնզե մեդալի:
ՀԱՕԿ լրատվական բաժնից հայտնում են նույն տարիքային խմբում, ծանրքաշայինների մրցավեճում /+105կգ/ Վարազդատ Լալայանը պոկել է 184կգ, հրել է 222 կգ և երկամարտի 406 կգ արդյունքով հինգերորդ արծաթե մեդալը պարգևել է Հայաստանի հավաքականին:
Այսօր մինչև 23 տարեկանների մրցաշարում ելույթ կունենան Տաթև Հակոբյանը /90 կգ/ և մեր անվանի գերծանրքաշային Սիմոն Մարտիրոսյանը: Ի դեպ, նա, նախօրյակին բրոնզե մեդալ նվաճած 105 կգ քաշային Արսեն Մարտիրոսյանի ավագ եղբայրն է:
Աղջիկների մրցումները կսկսվեն Երևանի ժամանակով 11.00-ին, տղաներինը` 15.00-ին։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի ծանրորդների հաղթարշավը շարունակվում է
- Անդրանիկ Կարապետյանը՝ Եվրոպայի ոսկե մեդալակիր
- Եվրոպայի առաջնություններում հայ ծանրորդները մեդալներ են նվաճում
- Հայ ծանրորդները կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը