Ստամբուլում անցկացնում է Սիրիայի հարցով գագաթնաժողով
Ռուսաստանի, Թուրքիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդները հավաքվել են Ստամբուլում՝ քննարկելու սիրիական քաղաքական կարգավորման և Սիրիայի սոցիալ-տնտեսական վերականգնման հարցեր։
Եվրանյուզի հաղորդմամբ, քառակողմ գագաթաժողովի անցկացման նախաձեռնությամբ դեռ ամռանը հանդես էր եկել Թուրքիայի նախագահը։ ՌԴ-ն այդ նախաձեռնությանն աջակցել էր։
Նախքան գագաթաժողովի մեկնարկը՝ ՌԴ և Թուրքիայի նախագահները երկկողմ հանդիպում են ունեցել։
Սիրիայում հակամարտությունը շարունակվում է 2011 թվականից։ Պատերազմի հետևանքով զոհվել է 360 հազար մարդ։ Ավելի քան 6 միլիոն սիրիացի լքել է երկիրը։
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում