Երևանում են հավաքվելու միջազգային համբավ վայելող նարեկացիագետներ
Նոյեմբերի 7-ին Մաշտոցյան Մատենադարանի գիտական մասնաշենքի դահլիճում տեղի կունենա «Նարեկացիական ընթերցումներ» 4-րդ միջազգային գիտաժողովը:
Մատենադարանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ ամենամյա գիտաժողովին մասնակցելու են միջազգային համբավ վայելող նարեկացիագետներ Ժան-Պիեռ Մահեն, Թեո Մաարտըն վան Լինտը, Ռոբերտա Էրվինը, Գրիգոր Պըլտյանը և ուրիշներ:
Գիտաժողովի ավարտին տեղի կունենա գրքերի շնորհանդես, այդ թվում՝ կներկայացվի Գրիգոր Նարեկացու «Մատեան»-ի վերջերս հրատարակված հոլանդերեն թարգմանությունը:
Հարակից հրապարակումներ`
- Անցկացվելու է «Նարեկացիական ընթերցումներ. Գանձեր և տաղեր» 3-րդ միջազգային գիտաժողովը
- «Նարեկացիական ընթերցումներ» 2-րդ միջազգային գիտաժողովը նվիրում է Հրաչյա Թամրազյանի հիշատակին
- Նարեկացիագիտությունը վաղուց դուրս է եկել միջազգային ասպարեզ և գնալով ընդլայնում է իր շրջանակները. Հ. Թամրազյան