Սիմոն Մարտիրոսյանը` Եվրոպայի չեմպիոն
Լեհաստանի Զամոսկ քաղաքում ավարտին է մոտենում ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը: Մինչև 23 տարեկանների պայքարում մրցահարթակ դուրս եկած Հայաստանի ներկայացուցիչ, +105 կգ քաշային Սիմոն Մարտիրոսյանը կրկին փայլել է:
Հայ ծանրորդը պոկել է 190 կգ, հրել 230 կգ և երկամարտի 420 կգ արդյունքով հռչակվել Եվրոպայի չեմպիոն: Այս քաշային կարգում արծաթե և բրոնզե մեդալները նվաճել են վրացի ծանրորդներ Իրակլի Չեիկիձեն և Բակարի Տուրմանիձեն:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի ծանրամարտի թիմի մեդալների հաշվեկշիռը հարստանում է
- Հայաստանի ծանրորդների հաղթարշավը շարունակվում է
- Անդրանիկ Կարապետյանը՝ Եվրոպայի ոսկե մեդալակիր
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան