Քաղաքացին նռնակով փորձել է մտնել կառավարության շենք
Քաղաքացին նռնակով փորձել է մուտք գործել կառավարության շենք։ Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ միջին տարիքի տղամարդ էր, ունեցել է սոցիալական խնդիրներ։ Նրա կարծիքով, նաև առողջական որոշ խնդիրներ է ունեցել։
Տ.Ավինյանը նշեց, որ, ամենայն հավանականությամբ, տղամարդը տեղափոխվել է ԱԱԾ։
Կառավարության մոտ հավաքված են ոստիկաններ, փրկարարներ։
Փրկարարներն ասացին, որ շենքում հրդեհային անվտանգության խնդիրներ չեն եղել, դուրս են եկել շենքից։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան