Մանկական հայալեզու սեղանի խաղերը՝ այլընտրանք համակարգչին
Էլեկտրոնային և համակարգչային տարատեսակ ոչ այդքան օգտակար խաղերին այլընտրանք է ներկայացնում «Դե» թիմը՝ իր «Պստո, արի խաղանք» մանկական հայալեզու ինտելեկտուալ խաղերի հավաքածուով, որի շնորհանդեսը տեղի ունեցավ այսօր։
Հավաքածուն իր մեջ ներառում է երեք խաղ՝ «Դե խաղա, պստո», «3 ույու 4» և հայոց այբուբենը սովորեցնող «Փոքրատառը»։
Խաղերի համահեղինակ Հայկ Մկրտչյանը լրագրողների հետ զրույցում պատմեց, որ դրանց մշակմանը մասնակցել են նաև հոգեբան Մարի Ամիրխանյանը և առողջապահության ոլորտի լրագրող Լուսի Քոչարյանը, ովքեր նաև որպես ծնող են օգնել իրենց խորհուրդներով։
««Դե խաղա, պստո»-ն նախատեսված է երեք և ավելի տարեկան երեխաների համար, որն ուղղված է ընտանեկան առողջ, ուրախ մթնոլորտ ապահովելուն, բարություն ու հավասարություն խրախուսելուն։ «3 ույու 4»-ը ութ և ավելի բարձ տարիքիր երեխաների համար է, այն մաթեմատիկական ուղղվածություն ունի, կապված է հաշվարկների և միտքը մարզելու հետ։ Իսկ ահա «Փոքրատառը» կրկին երեք և ավելի տարեկանների համար, որը խաղի միջոցով սովորեցնում է մեր այբուբենը»,- ներկայացրեց խաղի համահեղինակը։
Հայկ Մկրտչյանը նաև հավելեց, որ խաղերի մշակմանը մասնակցել են մանկավարժներ և լոգոպեդներ, իսկ Կրթության ազգային ինստիտուտի կողմից տրած եզրակացություն համաձայն՝ սեղանի ինտելեկտուալ խաղերը կարող են գործածվել իբրև ուսումնաօժանդակ նյութեր։
Շնորհանդեսին ներկա էր նաև ՀՀ նախագահի խորհրդական Թևան Պողոսյանը, ով կարևորեց խաղային կրթության տարածումը։
«Երբ երեխային ուզում ես հեռու պահել էկրաններից ու համակարգչային խաղերից, պետք է ճիշտ այլընտանք ունենաս, և երեխան ոչ թե կկտրվի էլէկտրոնային բոլոր միջոցներից, այլ հասկանա՝ ինչպես օգտագործել տվյալ գործիքները։ Նման խաղերի օգտակարությունն սկսվում է անգամ այն բանից, երբ երեխան բացում է խաղի կանոնները ներկայացնող տեքստը, կարդում ու բացատրում մյուսներին»,- ասաց նա։
Թևան Պողոսյանը չբացառեց, որ մի օր էլ նման խաղերի դեպքում Հայաստանի փորձից կօգտվեն շատ երկներ, ինչպես որ արդեն օգտվել են շախմատը դպրոցներում դասավանդելու և «Թումո»-ի փորձից։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան