Հաշքուջիի կինը հայտնել է, թե ինչու չի ընդունել Թրամփի հետ հանդիպման հրավերը
Ստամբուլում սպանված սաուդցի լրագրող Ջամալ Հաշքուջիի կինը Մերժել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրավերը՝ այցելել Սպիտակ տուն։ Նա իր այդ քայլը պատճառաբանել է Միացյալ նահանգների ղեկավարի դիրքորոշման անկեղծ չլինելով։ Այս մասին գրում է «Լենտա.ռու»-ն։
«Ես չեմ ընդունել ԱՄՆ նախագահի՝ Սպիտակ տուն այցելելու հրավերը, քանի որ այդ հանդիպման նպատակը հասարակական կարծիքն իր կողմ դարձնելն է։ Չեմ գնա Սպիտակ տուն, քանի դեռ ԱՄՆ-ն անկեղծ չի լինի Ջամալ Հաշքուջիի սպանության հարցով իր դիրքորոշումներում»,- ասել է Հատիցե Չենգիզը։ Նա արդար դատաքննություն է պահանջել, որպեսզի մեղավորներն ըստ արժանվույն պատիժ ստանան։
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահը և Սաուդյան Արաբիայի թագավորը հեռախոսային զրույց էին ունեցել, որի ժամանակ Պուտինը վստահություն էր հայտնել, որ թափանցիկ քննություն կտարվի։
Հիշեցնենք, որ սաուդցի լրագրողի մարմինը գտել էին Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսության մերձակայքում։
Հարակից հրապարակումներ`
- Խաշոգիի սպանության պատճառով ԱՄՆ առաջին սանկցիաները Սաուդյան Արաբիայի նկատմամբ
- Գերմանիան հրաժարվում է Սաուդյան Արաբիային զենք տրամադրել՝ սպանված լրագրողի պատճառով
- ՄԱԿ-ի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարները դատապարտել են սաուդցի լրագրողի սպանությունը
- Պուտին. Սաուդցի լրագրողի պատճառով ՌԴ-ն Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունները չի փչացնի
- Washington Post-ը հրապարակել է անհետացած սաուդցի լրագրող Խաշոգի վերջին հոդվածը
- Թուրքիան ԱՄՆ-ին ծանուցել է սաուդցի լրագրողի մահվան ապացույցների մասին