Փաշինյանը՝ Հոկտեմբերի 27-ի գործի մասին
«Դե յուրե գործերը համարվում են ավարտված, և ՀՀ օրենսդրության համաձայն՝ գործերը վերաբացելու համար անհրաժեշտ է կամ նոր հանգամանք, կամ նոր երևան եկած հանգամանք»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հոկտեմբերի 27-ի գործի բացահայտման թեմային։
Հարցին՝ կա՞ն նման հանգամանքներ, գործադիրի ներկայացուցիչը պատասխանեց. «Ես չեմ կարող ասել, կարծում եմ՝ այդ հարցով տուժողների իրավահաջորդները և նրանց ներկայացուցիչներն ավելի շատ ասելիք կունենանան, որովհետև նրանք են գործի մանրամասներին ծանոթ։ Ես, իհարկե, ժամանակին որպես լրագրող, առանչվել եմ գործի հետ»։
Իսկ իր համար պա՞րզ է՝ ինչ է կատարվել, ովքեր են ոճրագործության հետևում կանգնած՝ արտաքին, թե ներքին ուժեր, հետաքրքրվեցին լրագրողները։
«Իմ այսօրվա կարգավիճակում, չեմ կարծում եմ, ճիշտ է, որ այդ առումով մեկնաբանություններ անեմ։ Գիտե՞ք՝ ինչքան տարբերությունը կա վարչապետի և լրագրողի միջև»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան