Դամասկոսի ազգային թանգարանը յոթ տարվա ընդմիջումից հետո վերաբացվում է
Դամասկոսի ազգային թանգարանը յոթ տարվա ընդմիջումից հետո պատրաստվում է բացմանը։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, Սիրիայի հնությունների և թանգարանների վարչության ղեկավար Մաամուն Աբդել Քերիմը SANA –ին ասել է, որ երկար սպաստված իրադարձությունը տեղի կունենա կիրակի։ Միաժամանակ կկայանա նաև «Թանգարանների դերը ազգային ինքնության ամրապնդման գործում» թեմայով սեմինար։
«Վերանորոգումից հետո մենք բացում ենք դահլիճների միայն կեսը, որոնք վերաբերում են հնագույն արվեստին, հունա-հռոմեական և բյուզանդական շրջանին, նաև իսլամական քաղաքակրթությանը»,- նշել է Մ. Քերիմը։
Նրա խոսքով, ցուցադրվելու են ցուցանմուշներ, որոնք նախկինում չեն ցուցադրվել թանգարանում, հայտնաբերվել են սիրիական բանակի կողմից ահաբեկիչների թաքստոցներից։
«Այդ մասունքները կարող էին ընդմիշտ անհետանային Սիրիայից, բայց մեր զինվորների հերոսության շնորհիվ դրանք վերադարձվել են»,- ընդգծել է նա։
Մ. Քերիմը հիշեցրել է, որ թանգարանային հավաքածուն հավաքվել է 1919 թվականից ի շնորհիվ պեղումների, որոնք իրականացվել են Սիրիայի տարբեր վայրերում։ Շենքը բացվել է 1936 թվականին, բայց հետո մի քանի անգամ վերակառուցվել է։
Հարակից հրապարակումներ`
- Դամասկոսում բացվել է սիրողական նկարիչների ցուցահանդես
- Ավելի քան կես միլիոն մարդ է այցելել Դամասկոսի միջազգային ցուցահանդես
- Դամասկոսում սկսել է աշխատել երկաթուղին
- Հայաստանը կմասնակցի Դամասկոսի միջազգային էքսպոյին
- Դամասկոսում Սիրիայի ժամանակակից նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդես է բացվել
- Դամասկոսում վերականգնել են հեռուստացույցների արտադրության գործարանը
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի