Ժերեմի Դելվերը Երևանում կկատարի «Հայկական վալս» ստեղծագործությունը
Հոկտեմբերի 29-ին և 30-ին, ժամը 19:30-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա «Քեզ համար, Ազնավուր» խորագրով համերգը՝ նվիրված Մեծ Շանսոնիեի հիշատակին:
Մշակույթի նախարարության կայքից տեղեկանում ենք, որ համերգին հանդես կգան հայ էստրադային և օպերային երգիչները, ովքեր կկատարեն Ազնավուրի երգերը: Որպես երեկոյի հյուր ելույթ կունենա նաև ֆրանսիացի երգիչ, բարիտոն Ժերեմի Դելվերը:
Ժ. Դելվերը կկատարի Շառլ Ազնավուրի քաղաքացիական հոգեհանգստի ժամանակ հնչած «Հայկական վալս» ստեղծագործությունը:
Հարակից հրապարակումներ`
- Դեն Ղարիբյան․ «Հայկական վալսը» շուտով կհնչի նոր կատարմամբ
- Այց Ազնավուրի հայրենիք, ցեղասպանության հուշահամալիր․ միջազգային մամուլը ներկայացնում է Մակրոնների այցը Հայաստան
- Շառլ Ազնավուրը չէր ցանկանա, որ մենք տխուր լինենք. ZAZ
- Ազնավուրի երկրորդ կյանքն սկսվեց, և այդ կյանքը շարունակվելու է մինչև անվերջություն. ՀՀ նախագահ
- Մարվել է մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Աշխարհահռչակ հայեր. Շառլ Ազնավուր» թեմային
- Նարեկ Հախնազարյան. Հոկտեմբերի բոլոր համերգները նվիրված կլինեն Ազնավուրի հիշատակին
- Ազնավուրի ավագ դուստրը ընտանեկան լուսանկար է հրապարակել
- Դեն Ղարիբյան՝ Ազնավուրի Ազգային հարգանքի տուրքին ֆրանսիացու կատարած հայերեն երգի հեղինակը
- Շառլ Ազնավուրի «Տարեք ինձ» երգի ու ծափահարությունների ներքո շանսոնյեի հարգանքի արարողությունն ավարտվեց