Մաքսիմ Մանուկյանը աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ, աշխարհի և Եվրոպայի նախկին չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը /82կգ / «բրոնզ» նվաճել է և առաջին մեդալը բերել իր թիմին:
ՀԱՕԿ լրատվական բաժնից հայտնում են, որ այդ պարգևի համար գոտեմարտում նա հաղթել է աշխարհի նախկին չեմպիոն, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, իրանցի Սաիդ Աբդվալին` 4:1:
Սփոփիչ գոտեմարտ անցկացնելու հնարավորություն էր ընձեռվել նաև Գևորգ Ղարիբյանին /60 կգ/:
Բայց նա մեդալի համար հանդիպումը տանուլ է տվել և հեռացել ասպարեզից: Այսօր` հոկտեմբերի 27-ին, մրցագորգը կտրամադրվի առաջնության վերջին քաշայիններին:
Հարակից հրապարակումներ`
- Արթուր Ալեքսանյանը քառորդ եզրափակչում է
- Հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունը մեկնարկել է
- Մաքսիմ Մանուկյանի հաջորդ մրցակիցը թուրք Էմրե Քուշն է