Վաճառվում է Պուշկինի հետմահու դիմակը
Սանկտ-Պետերբուրգի բնակիչը վաճառում է ռուս հայտնի գրող Ալեքսանդր Պուշկինի հետմահու դիմակը։ 360tv.ru կայքը, հղում անելով ИА Nation News-ին, գրում է, որ այն գնահատել է 100 հազար ռուբլի։
Տղամարդը հայտարարությունը տեղադել է Ինտերնետում։ Նա գրել է, որ 19-րդ դարում ապրած և ստեղծագործած քանդակագործի ազգականն է, ով գիպսից պատրաստել է գրողի հետմահու դիմակը։
Հայտարարության հեղինակի խոսքով, դիմակը պատրաստել է Ֆեդոր Տոլստոյը, ում ազգակցուհու հետ ամուսնացած էր նրա պապը։ Դիմակը իբև փոխանցվել է սերնդե սերունդ, բայց այժմ նա որոշել է այն վաճառել։
Հետմահու դիմակի իսկությունն որևէ մեկը չի հաստատել։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան