Սաուդյան Արաբիան Հաշքուջիի գործի վերաբերյալ նոր հայտարարությամբ է հանդես եկել
Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Ադել ալ-Ջուբեյրը Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում Մերձավոր Արևելքի թեմայով ֆորումի շրջանակներում պատասխանել է սաուդցի լրագրող Ջեմալ Հաշքուջիի սպանությանը վերաբերող հարցերին: Այս մասին գրում է Էրմենիհաբերը։
Ջուբեյրը մասնավորապես հնչեցրել է յան տեսակետը, որ սպանության դեպքը վերածվել է հիստերիայի: Նա վստահեցրել է, թե նախաքննության ընթացքը վեր կհանի իրականությունը:
Սաուդյան Արաբիայի Արտաքին գործերի նախարարը ընդգծել է թուրքական ուժային կառույցների հետ համագործակցության հանգամանքը, հավելելով, որ սպանության գործով կասկածյալների դատավարությունը տեղի կունենա Սաուդյան Արաբիայում:
Անդրադարձ կատարելով նաև Սաուդյան Արաբիա-Թուրքիա փոխհարաբերություններին՝ Ջուբեյրը հավաստիացրել է, որ Թուրքիան իրենց համար բարեկամական երկիր է և իրենց միջև առկա են լավ ներդրումային, առևտրային հարաբերություններ:
Ավելի վաղ Թուրքիայի Արդարադատության նախարարությունը պահանջագիր էր ներկայացրել Խաշոկջիի սպանության գործով Ստամբուլի գլխավոր դատախազության կողմից կասկածվող 18 անձանց հանձնման կապակցությամբ, որը Արտաքին գործերի նախարարության միջոցով հասցեագրվել էր Սաուդյան Արաբիային:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին