Քաղաքական 11:26 27/10/2018 Հայաստան

Վիգեն Սարգսյան. Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքականության առաջին չափելի արդյունքները մտահոգում են

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանին մտահոգել են Բոլթոնի՝ հայաստանյան հայտարարությունները։ Նա կարծում է, որ Փաշինյանն արտաքին քաղաքական ուղղությամբ «հիմա հետևողականորեն ավիրում է այն, ինչ ստեղծվել է տասնամյակներով»։

Վիգեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ինչպես ասում են՝ ճտերն աշնանն են հաշվում: Իհարկե, վեց ամիսը, այն էլ «հետհեղափոխական» շրջանում, մի մեծ ժամկետ չէ: Դեռ կարելի է մատնացույց անել «հներին» և «նրանց դավադրությունները», դեռ կարելի է հասարակությունից զեղչեր խնդրել` հղում անելով «թիմի անփորձությանը», կարելի է նույնիսկ խմբովին և ավանսով «հանձնել յուրայիններին», ինչպես վարչապետ չընտրվելու համար արտաբերած իր ելույթում արեց Փաշինյանը՝ համենայն դեպս, առանց անուն նշելու, որպեսզի նրանցից որևէ մեկի հերթական անհեթեթ քայլի դեպքում պաշտպանվի սեփական, շատ սիրված «ես»-ը: Սակայն երևի թե բոլորին է ծանոթ այն զգացումը, երբ առաջին մի քանի րոպեից հետո ակնհայտ է դառնում, որ դիտվող ֆիլմն այլևս հետաքրքիր դառնալ չի կարող: Ցավոք, հենց այդպիսի՝ լավագույն դեպքում ձանձրալի և ավելի շուտ տհաճ ֆիլմի է նմանվում «նոր Հայաստանի» արտաքին քաղաքականությունը:

Այս տողերը գրում եմ Փաշինյանի ամերիկյան ֆիասկոյի ֆոնին, որ բյուրեղացավ ԱՄՆ-ի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Բոլթոնի Հայաստան այցի ընթացքում: Առաջին անգամ հայ-ամերիկյան պաշտոնական երկխոսության նպատակը ոչ թե փոխադարձ շահերի և մոտեցումների ճշգրտումն էր, այլ մեկ կողմի շահերի մասին մյուսին իրազեկելը: Տպավորություն ստեղծվեց, որ Բոլթոնը ոչ թե ԱՄՆ-ի նախագահի, այլ ՀՀ վարչապետի խորհրդականն է, ով եկել է հուշելու, թե ինչը պետք է անել և ինչը` ոչ: Միայն հասկանալի չէր, թե ինչու վարչապետը ի պատասխան դրան չկրկնեց Մոսկվայում հնչեցրած` միմյանց ներքին գործերին չմիջամտելու սկզբունքը:

Եվ այսպես, Բոլթոնի այցը հիմնական եզրահանգումներով.

- Հայաստանը պետք է ազատվի իր «պատմական կաղապարներից»: Թո՞ւրքիա: Կարծում եմ` այո:

- Վարչապետին առաջիկա ընտրություններում պետք է բարձր քվե, որպեսզի կարողանա Ղարաբաղի հարցում ոչ բարենպաստ հանգուցալուծումների գնալ: Բոլթոնը փաստորեն կրկնեց ոչ միայն Ադրբեջանի պնդումն առ այն, որ Հայաստանի շրջափակման մեջ մեղավոր է հենց ինքը՝ Հայաստանը, այլև ուղղակիորեն արդարացրեց Թուրքիայի կողմից Հայաստանի սահմանը փակ պահելը և դրա հիմնավորումը՝ Ղարաբաղի հարցում Թուրքիայի կողմից Ադրբեջանին օգնելու քաղաքականությունը:

- Հայաստանն ԱՄՆ-ից նոր օգնություն և նույնիսկ ուղիղ ներդրումներ չպետք է սպասի: Լավագույն դեպքում` ԱՄՆ-ի հայազգի քաղաքացիների մասնավոր ներդրումներ կարող են լինել:

- Հայաստանը պետք է վերջապես ինքնուրույն և անկախ դառնա: Չեմ կարծում, թե Բոլթոնը նկատի ունի ԱՄՆ-ի հետ հարաբերությունները: Ակնհայտ է, որ ակնարկը վերաբերում է Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանին:

- ԱՄՆ-ն չի հերքում, որ զենք է վաճառել և կարող է շարունակել վաճառել Ադրբեջանին: Հայաստանը, ցանկության դեպքում, կարող է անցում կատարել ռուսական զենքից ամերիկյանի. թե որքա՞ն կնստի այդ ինքնիշխան որոշումը Հայաստանի պետական բյուջեի և հարկատուների վրա, բացարձակ կարևոր չէ ԱՄՆ-ի պետական շահերի տեսանկյունից:

- Իրանի հարցում Հայաստանն այլընտրանք չունի, քան լիարժեքորեն ամերիկյան պատժամիջոցները կիրառելը: Իրանի հարևան և բարեկամ երկրի` Հայաստանի տարածքից հայտարարություն արվեց առ այն, որ Իրանի շուրջ օղակը սեղմվելու է: Հայաստանի շահերի հանդեպ շատ նրբանկատ և գործընկերային վերաբերմունք է, անշուշտ:

Դիվանագիտության մեջ չափազանց կարևոր է ոչ միայն ասածի բովանդակությունը, այլև տեղի և ժամանակի պարագան: Մինչ օրս Հայաստանի գործընկերները զգայուն են եղել Հայաստանի տարածքում և հայ պաշտոնյաների հետ հանդիպումների ժամանակ Հայաստանի հարևաններին և բարեկամներին վերաբերող հայտարարություններ անելիս: Ո՞վ կամ ի՞նչն է արձակել նրանց ձեռքերը «նոր Հայաստանում»: Հուսամ՝ ոչ «սև հակահեղափոխականները», ոչ էլ «հպարտ ժողովուրդը»:

Չգիտեմ, թե էլ ինչ է խոսվել փակ դռների հետևում, բայց եթե սա բաց մասն է, ապա մնացյալը կարելի է վստահորեն կռահել: Եվ սարսափել: Նրանից, թե ինչպես վեց ամսվա ընթացքում հավասարակշռված արտաքին քաղաքականություն ունեցող պետությունից, որին հարգում, վստահում և որի դիրքորոշումները հաշվի էին առնում, վերածվեցինք մի երկրի, որտեղ և որի մասին խոսելիս արտասահմանյան դիվանագետներն ու պաշտոնյաները չեն էլ փորձում մի պահ կանգ առնել և մտածել Հայաստանի շահերի մասին:

Չեմ կարծում, որ Բոլթոնի այս ձևակերպումները որևէ կապ ունեն բանակցությունների ընթացքի հետ: Սովորաբար այդ հայտարարությունները պատրաստվում են մինչև հանդիպումը և անգամ մինչև այցի մեկնարկը: Հետևաբար, այս մոտեցումներն արտացոլում են Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությանն ու դրանից բխող նոր արտաքին քաղաքականությանն ի պատասխան ԱՄՆ ձևավորած դիրքորոշումները:

Շուրջ 15 տարի ներգրավված լինելով Հայաստանի բարձրագույն ղեկավարության բոլոր միջազգային հանդիպումներում, չեմ հիշում գեթ մեկ դեպք, որ ամերիկացի գործընկերները հարցականի տակ դնեին Հայաստան-Ռուսաստան ռազմավարական դաշնակցությունը: Փոխարենը հիշում եմ փոխնախագահ Բայդենի հատուկ հեռախոսազանգը` հայտնելու նախագահ Սարգսյանին, որ ԱՄՆ-ն ըմբռնումով է մոտենում Հայաստանի` Եվրասիական միությանը միանալու ինքնավար որոշմանը:

Ի՞նչն է հիմք տվել Բոլթոնին մտածելու, որ կարելի է Հայաստանում խոսել «զիջումներ բաց սահմանի դիմաց» բանաձևով: Հուսամ՝ ոչ տիկին Աննա Հակոբյանի խաղաղասեր ելույթները Արցախի` հերոսների արյունով գծված և հայ զինվորի կողմից պահվող սահմանին: Փամփուշտները չի կարելի զարդերի վերածել: Դա բացարձակ անընդունելի սիմվոլիզմ է: Փամփուշտն ու զենքը պետք են սահմանը, պետությունը, անկախությունն և անվտանգությունը պահպանելու համար: Նույնիսկ ամենաանվտանգ և խաղաղ երկրում: Հատկապես մեր տարածաշրջանում: Մեր անվտանգության մարտահրավերները ոչ սկսվում, ոչ էլ ավարտվում են Արցախով:

Ի դեպ, ամերիկյան և ռուսական զենքի համեմատության մասին: Այս ոլորտին անծանոթներին հիշեցնեմ, որ ռուսական զենքը, որն, ի դեպ, միջազգային փորձագետները չեն ստորադասում ամերիկյանին, Հայաստանը որպես ՀԱՊԿ անդամ երկիր գոնե մինչ այսօր գնել է Ռուսաստանի ներքին գներով, հիմնականում` մատչելի վարկային ծրագրերով կամ ստացել աջակցության տեսքով, ունի դրա պահպանման և սպասարկման համար անհրաժեշտ տեխնիկական բազա և մասնագետներ: Սպառազինության պլանավորման, պահպանման, վերանորոգման, համալրվածության ապահովման և կիրառման, անձնակազմի ուսուցման տեսակետից նախընտրելի է ձեռք բերել միատեսակ, նույն երկրում արտադրված զինտեխնիկա: Եվ ոչ պակաս հրատապ հարց` ո՞րը պետք է լինի Ռուսաստանի՝ Հայաստանին անվճար կամ մատչելի զենք տրամադրելու շարժառիթը, եթե այլ տեղից Հայաստանն այն ձեռք է բերում շուկայական գներով:

Կասկած չունեմ, որ Բոլթոնը շատ լավ գիտակցում է այս ամենը: Նրա ասածը ոչ թե Հայաստանին ամերիկյան զենք գնելու առաջարկ էր, ինչպես շտապեցին այն ներկայացնել որոշ վերլուծաբաններ, այլ Ադրբեջանին այդ զենքը վաճառելու արդարացում: Իսկ որ ամերիկյան զինտեխնիկայի օգտագործման մեծ փորձ, այդպիսի տեխնիկայի և պահեստամասերի հսկայական պաշարներ ունեցող Թուրքիան կօգնի Ադրբեջանին վերոհիշյալ բոլոր հարցերում, կարելի է չկասկածել: Ի դեպ, հետաքրքիր է, Ադրբեջանին Բոլթոնը կոչ անելո՞ւ է «վերջապես ինքնուրույնանալ»` ակնարկելով Թուրքիայի հետ ունեցած ռազմավարական դաշնակցությունը:

Իրանին սպառնացող պատժամիջոցներն առաջինը չեն ԱՄՆ-Իրան հարաբերությունների մեջ: Հայաստանը միշտ կարողացել է գտնել այն ոսկե միջինը, որը թույլ է տվել պահպանել միջազգային իրավունքի պահանջները, բայց միևնույն ժամանակ Իրանի հետ գերկարևոր համատեղ ծրագրեր իրականացնել: Ամերիկյան գործընկերները միշտ ըմբռնումով են մոտեցել մեր կենսական շահերին: Երբեք չեն սպառնացել մեզ «բարդ իրանական սահմանով»: Այցի հայտարարություններից մենք և, փաստորեն, ոչ միայն մենք իմացանք, որ առաջիկայում Հայաստանը կարող է ներքաշվել նաև հակաիրանական քաղաքականության մեջ, որը վտանգ է ոչ միայն Հայաստանի այլև ողջ տարածաշրջանի համար: Սա կարևոր լրացում է օրեր առաջ վարչապետի արած հայտարարությանը` Սյունիքով անցնող նարկոտրաֆիկի ողնաշարը կոտրելու մասին: Ի դեպ, հայտարարության, որի ղարաբաղյան թեմայի շուրջ ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից օգտագործվելու էֆեկտին ականատես կլինենք հաշված շաբաթների ընթացքում:

Ամերիկյան վարչակազմերը հաճախ ժլատ են եղել Հայոց ցեղասպանության պատշաճ գնահատման հարցում: Բայց միշտ կաշկանդվել են դրանից: Երբեմն կոչ են արել Հայաստանին շարունակել հարաբերությունները վերականգնելու ջանքերը, որոնց համար բազմիցս շատ բարձր են գնահատել Հայաստանի ղեկավարության քաղաքական կամքը: Բայց Թուրքիային սեփական պատմությանն առերեսվելու կոչի փոխարեն, ինչպես դա արեց Անկարայում նախագահ Օբաման, Հայաստանին կոչ անել «ազատվել պատմության կաղապարներից», կարծում եմ՝ խիստ նոր և անցանկալի մոտեցում է ամերիկյան քաղաքականության մեջ: Վստահ եմ, որ Ամերիկայի հայ համայնքը և լոբբիստական կառույցները կարձագանքեն դրան:

Ո՞րն էր խորհրդական Բոլթոնի Հայաստան այցի` մեր երկրի շահերից բխող հիմնական ուղերձը: Հարցրե՛ք վարչապետ Փաշինյանին: Ես չկարողացա նման բան նշմարել գոնե այցի հանրայնացված հատվածում:

Կարելի կլիներ մի քիչ ավելի մեղմ արձագանքել այս այցի խնդիրներին, եթե չլինեին միջազգային այլ կուրյոզներ, ինչպիսիք են ռուսական մամուլում Ռուսաստանի երկու խոշորագույն ընկերությունները` Գազպրոմն ու Ռուսական երկաթուղին կոռուպցիայի մեջ մերկապարանոց մեղադրելը, ամերիկյան և եվրոպական ներդրումային նախագծերի սառեցումն ու տապալումը, եվրոպական մի երկրից զգալի չափի գերշահավետ վարկի առաջարկի մերժումը (ի դեպ, ըստ որոշ վերլուծաբանների անանունության հիմքով հայտնած կարծիքի վերջին երկուսի արդյունքում ՀՀ պետական բյուջեին հասցված ուղղակի վնասն արդեն իսկ մի քանի անգամ գերազանցում է նույնիսկ օդում կախված և դեռևս բյուջե չմուտքագրված «աղմկահարույց կոռուպցիոն բացահայտումների» ողջ գումարին և այդ թիվը շարունակում է աճել), ԵՄ հետ կնքված շրջանակային համաձայնագրով նախատեսված գործողությունների լիակատար կաթվածահար վիճակը, Գերմանիայի կանցլերի հետ գերմանական ընկերության կողմից Ադրբեջանին զենք վաճառելու փաստի քննարկումից խուսափելը, Սիրիա մասնագետներ ուղարկելու դժվար իրականանալի և խնդրահարույց պարտավորությունը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի «դե ֆակտո» կորստի կամ ՀՀ քաղաքացի հանդիսացող գլխավոր քարտուղարի գործունեության արդյունավետության արհեստական կտրուկ նվազեցման անխուսափելի հեռանկարը, ՀԱՊԿ նիստի տեղափոխումը Երևանից Մոսկվա: Եվ այս ցանկը կարելի է շարունակել: Իհարկե, կշեռքի մյուս նժարին կարելի է դնել դեռևս «հին Հայաստանի» օրոք նախաձեռնած և նախապաստրաստած Ֆրանկոֆոնիայի հաջողված գագաթաժողովը, բայց Հայաստանի արտաքին քաղաքականության տեսանկյունից այն անվերապահորեն ստորադաս է Հայաստան-ԱՄՆ, Հայաստան-Ռուսաստան, Հայաստան-ԵՄ, Հայաստան-Իրան հարաբերություններում նշմարվող բազմաթիվ խնդիրներին:

Ի դեպ, պարո՛ն Փաշինյան, հանկարծ այս ամենի մեղքը չգցեք արտաքին քաղաքականության ոլորտի համար պատասխանատու արհեստավարժների վրա: Նրանք ոչ հեղափոխական են, ոչ էլ հակահեղափոխական, պարզապես շարունակում են իրենց ծառայությունը Հայրենիքին: Լուրջ հարցերում որոշումներ կայացնելիս ճիշտ է նրանց ականջալուր լինել, ոչ թե Ձեր գլխավորությամբ փողոցները փակուղի դարձրած, դժվար քանդելի բարիկադներ կառուցած ու կառուցող, հասարակությունը սևի ու սպիտակի բաժանող և կարիերային կտրուկ թռիչքից գլխապտույտ ապրող արկածախնդիրներին: Այս ոլորտում թույլ տված սխալները դժվար վերականգնվող են և կարող են ճակատագրական դառնալ:

Արտաքին քաղաքականության հիմնական պատասխանատուն Դուք եք: Այս ուղղությամբ Դուք հիմա հետևողականորեն ավիրում եք այն, ինչ ստեղծվել է տասնամյակներով: Եթե իրավիճակը հրատապ չշտկեք, գործընթացն ինքնուրույն և հմուտ չառաջնորդեք, արհեստավարժների հնարավորությունները շարունակելու են սեղմվել, ինչպես վերջին վեց ամիսների ընթացքում: Իհարկե, լավ է, որ Դուք փորձում եք հասու լինել ժողովրդին, բայց չէ՞ որ Ձեր նախարարները, դեսպանները, խորհրդականները ևս ժողովուրդ են: Մեկ-մեկ էլ նրանց ընդունեք և լսեք»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:42
Եկող շաբաթ Հանրապետությունում եղանակը կցրտի
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են «Փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
16:17
Փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով. ԿԳՄՍ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am
15:55
Թուրքիան սկսելու է խաղալ իր երկու գործիքներով` թուրքական «փափուկ ուժը» համեմված ադրբեջանական ուժի սպառնալիքով. Արա Պողոյան
Հիմա, քանի որ փոխվում են գլոբալ իրողություններ, Թուրքիան առանձին վերցրած Հայաստանի հետ հարաբերություններում սկսելու է խաղալ իր երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
15:28
Հասկանալի է, որ Կովկասում ուկրաիանական ստվերը ևս քննարկվելու է. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովն այսօր գնում է   Թուրքիա` բանակցությունների: Ըստ...
Աղբյուր` Panorama.am
15:04
Այս լուսանկարն արվել է այս օրերին` թեմայի շուրջ հայաստանյան հանրության լարվածությունը մի քիչ փարատելու համար. Իվետա Տոնոյան
Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը գրում է. «Վերջին շաբաթվա ընթացքում հանրության մեջ ակտիվորեն ու հասկանալի...
Աղբյուր` Panorama.am
14:09
Իշխանությունն իր խնդիրն համարեց լուծված` սահմանափակելով Էդգար Ղազարյանի քաղաքական ազատությունը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է «Իշխանությունն իր խնդիրն այս փուլում համարեց լուծված`...
Աղբյուր` Panorama.am
13:52
Առանց վարորդական իրավունքի, ոչ սթափ, «Opel»-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ
Փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 04։10-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին, Մուսալեռ գյուղի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am
12:58
Նորից հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «Նորից  հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է...
Աղբյուր` Panorama.am
12:46
Տպավորություն է, որ մեր հանրության մի մեծ հատված այդպես էլ թմբիրից դուրս գալու մտադրություն չունի. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Թվում էր, թե արցախցիներին պատուհասած հայրենազրկման դաժան ճակատագիրը գոնե...
Աղբյուր` Panorama.am
11:50
Թուրքական ավիաուղիներում գրանցվելիս ռուսներից պահանջել են վրացական վիզա
Ռուսաստանի երկու քաղաքացու մերժել են գրանցել Բուենոս Այրեսից Թբիլիսի առանց վրացական վիզայի չվերթի համար՝ չնայած առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
11:29
Ստիպված այս դատարանի որոշմամբ պետք է ասեմ՝ ես մեր իրավական համակարգի ցավը տանեմ, ես իրենց հայրենասեր ջանին մեռնեմ. Էդգար Ղազարյան
«Ես մտադիր եմ հաղորդում ներկայացնել հանցագործության մասին քննիչի և դատախազի գործողությունների հետ կապված»,-դատարանի դիմաց ասաց...
Աղբյուր` Panorama.am
11:27
Գյումրիի Մուշ 1 և Մուշ 2 թաղամասերը պետք է պարտադիր կապվեն քաղաքի տուրիստական պորտալարին. Ռուբեն Մխիթարյան
«Զիլ քաղաքը պետք է իրեն սազական կյանք ունենա ու հաստատ կունենա»։
Աղբյուր` Panorama.am
10:41
Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց՝ մասնակի. Ռուբեն Մելիքյան
«Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց, բարեբախտաբար, մասնակի»,-Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի...
Աղբյուր` Panorama.am
10:30
Ոչ մի բացատրություն չկա, թե Էդգար Ղազարյանն ինչ գործ ունի դատարանի դահլիճում. Արտակ Զաքարյան
«Քաղաքական գործընթացների ընդհանուր տրամաբանությւոնը վաղուց խախտված է, և այս իրավիճակում խոսել ժողովրդավարությունից և մարդու իրավունքներից,...
Աղբյուր` Panorama.am
09:43
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
00:30
Գյումրին կարող է լինել այն քաղաքը, որ իր օրինակով ցույց տա՝ գաղափարի շուրջ հնարավոր է որոշակի ամբիցիաներ կողքի դնել ու հասնել դրական արդյունքի. Մխիթարյան
«Ինձ ճանաչողները գիտեն՝ եթե ես գործի մեջ մտնում եմ, այն ինձ համար դառնում է առաջնահերթություն։ Նույն Գյումրու քաղաքապետարանում իմ...
Աղբյուր` Panorama.am
23:12
Թոքաբորբով հոսպիտալացված Հռոմի պապին արյան փոխներարկում են արել
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ով հոսպիտալացվել էր թոքաբորբով, շնչառական նոպա է ունեցել և արյան փոխներարկում են արել։ Ռիա նովոստիի հաղոդմամբ, ...
Աղբյուր` Panorama.am
22:03
Հոսպիտալում զինծառայող է մաhաgել
Sputnik Արմենիային ասել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը
Աղբյուր` Panorama.am
21:58
Ասկերանի ամրոցը կկորցնի իր պատմաճարտարապետական դիմագիծը. Ավանեսով
Փետրվարի 18-ին Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի և հրապարակումներից մեկից հայտնի է դառնում, որ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի...
Աղբյուր` Panorama.am
20:58
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ մատչելի տարբերակով տոմս ձեռք բերելու մասին լուրը կեղծ է
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում նշված է. «Համացանցում տարածվել է «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի...
Աղբյուր` Panorama.am
20:46
Վահագն Դավթյանը հաղթել է աշխարհի գավաթի առաջին փուլում՝ առաջ անցնելով Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչներից
Փետրվարի 18-ից 24-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվում է Աշխարհի գավաթի առաջին փուլը։ Վահագն Դավթյանը դարձել գեղարվեստական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}