Տավուշում անտառահատման դեպքերով բնությանը պատճառված վնասի վերականգնման ցուցանիշն ավելացել է 10 անգամ
Այս տարվա առաջին 9 ամիսների ընթացքում Տավուշի մարզային իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են ապօրինի ծառահատման 327 դեպք: Դատախազության հանրային կապերի բաժնից հայտնում են, որ 73 դեպքով պարզվել է, որ ծառահատումները կամ բնափայտի մթերումն իրականացվել է համապատասխան թույլտվությամբ: Իսկ 102 դեպքերի առթիվ հարուցվել են քրեական գործեր, որոնցով հաշվարկվել է բնությանը հասցված 195.238.922 ՀՀ դրամի վնաս:
Համեմատության համար նշվում է, որ 2017թ. առաջին ինը ամիսներին հայտնաբերվել է ապօրինի ծառահատման 94 դեպք, որոնցից 25-ով հարուցվել է քրեական գործ: Դրանցով պատճառված վնասի ընդհանուր չափը կազմել է 34.086.560 ՀՀ դրամ:
Իսկ 2018թ. առաջին 9 ամիսների ընթացքում արձանագրված ապօրինի ծառահատման դեպքերով նախապատրաստված նյութերով պետությանը պատճառված վնասի չափը կազմել է 12.872.346 ՀՀ դրամ՝ 2017թ. 9 ամիսների ընթացքում արձանագրված 5.123.028 ՀՀ դրամից դիմաց: Այս տարի կամովին վերականգնվել է 5.399.529 ՀՀ դրամը, այն դեպքում, երբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը կազմել է ընդամենը 1.328.656 ՀՀ դրամ: Մնացած գումարները բռնագանձելու նպատակով հայց հարուցելու իրավասությամբ օժտված պետական մարմնին առաջարկվել է ողջամիտ ժամկետներում ներկայացնել համապատասխան հայցադիմումներ:
Քննվող քրեական գործերից 10 քրեական գործ 13 անձի նկատմամբ ուղարկվել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան:
Այդ քրեական գործերով վնասի չափը կազմել է 8.946.920 ՀՀ դրամ, որից նախաքննության փուլում վերականգնվել է 3.212.500 ՀՀ դրամը, դատաքննության փուլում` 2.582.500 ՀՀ դրամ:
2017թ. նույն ժամանակահատվածում քննվող քրեական գործերից 5-ը՝ 5 անձի նկատմամբ, ուղարկվել Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Այդ գործերով վնասի չափը կազմել է 1.422.750 ՀՀ դրամ: Ընդ որում՝ նախաքննության փուլում վերականգնում չի եղել, իսկ դատաքննության փուլում վերականգնվել է ընդամենը 250.000 ՀՀ դրամ:
Մանրամասները՝ դատախազության պաշտոնական կայքում։
Հարակից հրապարակումներ`
- Ապօրինի անտառահատումների հետևանքով պետությանը պատճառվել է ավելի քան 244 մլն դրամի վնաս
- Ապօրինի անտառահատումների քրեական գործով 13 անձինք ներգրավվել են որպես մեղադրյալ
- Ապօրինի անտառահատումների քրեական գործով մեղադրանքներ են առաջադրվել 5 ղեկավար պաշտոնատար անձի
- Ապօրինի անտառահատումների դեմ պայքարի խստացմանը միտված ՀՀ դատախազության նախաձեռնությունների միջանկյալ արդյունքները
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին