Հոկտեմբերի 27-ից 19 տարի է անցել
19 տարի առաջ՝ հոկտեմբերի 27-ին ահաբեկչական գործողություն իրականացվեց Ազգային Ժողովում։ Զինված խումբը ԱԺ նիստերի դահլիճ ներխուժեց հերթական նստաշրջանի կառավարությանը հարց ու պատասխանի ժամանակ։
Ահաբեկչական գործողությանը զոհ է դարձել 8 մարդ՝ Աժ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանը և Ռուբեն Միրոյանը, ՀՀ օպերատիվ հարցերով Լեոնարդ Պետրոսյանը, ԱԺ պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը, Միքայել Քոթանյանը։
8 մարդ վիրավորվել էր, իսկ 91-ը՝ գերեվարվել, գերեվարված էինլ նաև նիստը լուսաբանող լրագրողները, որոնց որոշ ժամանակ անց ահաբեկիչները դուրս են թողել։ Վիրավորված պատգամավորներին և կառավարության անդամներին նույնպես որոշ ժամանակ անց դուրս են թողել։
Գերի մնացած անձինք ազատ են արձակվել հոկտեմբերի 28-ի լուսադեմին՝ ահաբեկիչների կողմից զենքերը վայր դնելուց ու հանձնվելուց հետո։
Ահաբեկչությունը իրականացրած ահաբեկիչների դատավճիռը հրապարակվեց 2003 թվականի դեկտեմբերի 2-ի դատական վերջին նիստի ժամանակ։ Նորք-Մարաշ շրջանային դատարանի դատավոր Սամվել Ուզունյանը ոճրագործությունն իրականացրած 7 ահաբեկիչների հանդեպ կայացրեց վճիռ, ըստ այդմ՝ 6 հոգի դատապարտվեցին ցմահ, իսկ մեկը՝ 14 տարվա ազատազրկման։
Ցմահ ազատազրկման են դատապարտվել խումբը գլխավորող Նաիրի Հունանյանը, նրա եղբայրը՝ Կարեն Հունանյանը, Վռամ Գալստյանը, որը 2004-ին ինքնասպան է եղել, Դերենիկ Բեջանյանը, Էդիկ Գրիգորյանը, ով անցած տարի մահացավ իր մենախցում, Աշոտ Կնյազյանը։ Համլետ Ստեփանյանը դատապարտվել էր 14 տարվա ազատազրկման, 2010-ին սրտի կաթվածից մահացել է «Նուբարաշեն» ՔԿՀ, Նորայր Եղիազարյանը մինչ դատավճռի կայացումը էլեկտրահարվել էր իր խցում։
Այսիր նրանցից ողջ են չորսը՝ Նաիրի Հունանյանը, Կարեն Հունանյանը (խելագարվել է), Դերենիկ Բեջանյանն ու Աշոտ Կնյազյանը։
1999 թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին՝ ՀՀ Ազգային ժողովի այգում տեղադրված հուշակոթողի մոտ այսօր հարգանքի տուրք կմատուցեն։
Հարակից հրապարակումներ`
- Հոկտեմբերի 27-ի գործով դատապարտյալի հարազատները համոզված են՝ պատշաճ բուժօգնություն չի ցուցաբերվել. «Ժամանակ»
- Անցած գիշեր մահացել է հոկտեմբերի 27-ի գործով ցմահ դատապարտված
- Դահլիճն առաջին պահին մտածեց, թե հումոր են անում. Սահակյանը՝ հոկտեմբերի 27-ի մասին
- Ամեն ինչ արվեց հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը կոծկելու համար. Դեմիրճյան
- Հոկտեմբերի 27-ից պետք է դասեր քաղենք. Շարմազանով
- Ս. Դեմիրճյան. Հոկտեմբերի 27-ի գործով մեզ հետաքրքրում է միայն ճշմարտության բացահայտումը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան