Քաղաքական 19:44 27/10/2018 Հայաստան

Հայ-ադրբեջանական սպառազինության մրցավազքը «հետբոլտոնյան» շրջափուլում

Հեղինակ` Աննա Մկրտչյան, քաղաքագետ

Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում ծավալվող սպառազինության մրցավազքում Հայաստանը մշտապես եղել է հետապնդողի, իսկ Ադրբեջանը՝ առաջատարի դերում։ Պարզ պատճառներով՝ Ադրբեջանն ունի ագրեսիվ մտադրություններ, այդ թվում՝ ուժային մեթոդներով ԼՂ և շրջակա տարածքների վերադարձը, մեծաթիվ նավթադոլարներ և ավտորիտար առաջանորդներ։ Իսկ սակավառեսուրս, տնտեսապես խոցելի և ավելի ժողովրդավար Հայաստանի համար խնդիր է եղել պահպանել ընթացիկ ուժերի հավասարակշռությունը ու ստատուս քվոն՝ նպատակ ունենալով ապագայում հասնելու ԼՂ կարգավիճակի իրավական ամրագրմանը և նրա անվտանգության ապահովմանը։

Անկախ հայտարարված նպատակների իրավաչափությունից ու բարոյապես հիմնավորված լինելուց՝ առկա անվտանգության տարածաշրջանային համակարգում և փոխադարձ անվստահության մթնոլորտում երկու կողմերին էլ հարկավոր են կոշտ ուժ՝ զենք, զինամթերք, փող իրենց շահերն առաջ մղելու և սեփական դիրքերը ամրապնդելու համար։

Սպառազինության պարտադրված այս մրցավազքում հայկական կողմը, թվում է, թե ստանձնել է բարոյական չափանիշների և իրավական նորմերի պահապանի դերը, որոնք կարող են ինչ-որ չափով զսպել կամ սահմանափակել Ադրբեջանի կողմից նորանոր արդիական զենքերի գնումը, ինչպես նաև դրանց ձեռքբերման աղբյուրների դիվերսիֆիկացիան։

Հայ հասարակությունը արդարացված մտահոգությամբ է ընդունում Ադրբեջանի կողմից այս կամ այն զինատեսակի ձեռքբերման մասին հաճախակի դարձած լուրերը։ Առավել ցավալի է ընկալվում դաշնակից Ռուսաստանի կողմից մեծածավալ արդիական զենքի վաճառքն Ադրբեջանին։ Մի հանգամանք, որ բացատրվում է ինչ-որ առումով ցինիկ բիզնես տեսանկյունով՝ «անձնական ոչինչ չկա, սա պարզապես գործարք է» տիպի հիմնավորումներով։ Այս դեպքում դաշնակցային նորմերը ոչ լրիվ են գործում՝ առաջնահերթությունը զիջելով փողին ու զենքի շուկաներում գերակայություն հաստատելու ձգտումներին։

Որոշակի անհանգստության տեղիք է տվել նաև օրերս Հարավային Կովկասում պաշտոնական այցով գտնվող ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլտոնի հայտարարությունը, որ, թեպետև վերջնական որոշում չկա, բայց կողմերը կարող են տեսականորեն ձեռք բերել նաև ամերիկյան զենք, ինչը, ըստ նրա, ավելի լավն է, քան ռուսականը։ Ինչքան էլ ամերիկյան զենքի ձեռքբերման հնարավորության հեռանկարը գրավիչ թվա թե՛ որակական, թե՛ ռուսական կախվածության նվազեցման տեսակետից, նման հայտարարությունները կարող են լրացուցիչ բարդություններ ստեղծել Հայաստանի համար տարածաշրջանային ընդհանուր ուժային հավասարակշռություն պահպանելու համատեքստում։ Ջոն Բոլտոնը, լինելով ռեալիստ և պրագմատիկ գործիչ, պարզ ասել է այն, ինչ սովորաբար մնում է հրապարակային հայտարարությունների տողատակերում։ Եթե պետք է զենք գնեք, կարող եք գնել նաև մեզանից։ Սա էր նրա ուղերձը, որը կարող է և մնա հայտարարության մակարդակում, բայց կարող է գրգռել ավելի ագրեսիվ ու հարուստ կողմի, այն է՝ Ադրբեջանի հետաքրքրությունը։

Իսկ վերջին միտումները ցույց են տալիս, որ Ադրբեջանը, գուցե և դժգոհ լինելով ռուսական զենքի որակից, գուցե և ֆինանսների առատությունից, քայլեր է ձեռնարկում Թուրքիային և Իսրայելին զուգահեռ այլ աղբյուրներից, դրանց թվում, ըստ մամուլի հաղորդումների, Սլովակիա, Չեխիա, Իտալիա, Գերմանիա, ԱՄՆ, զենք-զինամթերք ձեռք բերելու ուղղությամբ։

Հայաստանի պացիֆիստական հռետորաբանությունը և միջազգային իրավունքի նորմերի կարևորության վերաբերյալ բարձրաձայնումները այս պարագայում այնքան էլ արդյունավետ չեն։ Երբ կշեռքի մի նժարին դրված է լինում առձեռն փողը, գումարած աշխատատեղեր ռազմարդյունաբերական ոլորտում, մյուս նժարին՝ մարդու իրավունքները, արդարությունն ու իրավական նորմերը, ապա նույնիսկ ամենահասուն ժողովրդավարական ու լիբերալ նորմերը կրող երկրներն են դժվարությամբ ընտրություն կատարում։

Վերջին օրինակը այն է, երբ Սաուդյան Արաբիայի լրագրող Ջամալ Խաշոգի հոկտեմբերի 2-ին սպանությունից հետո որոշ երկրներ, մասնավորապես՝ Գերմանիան հանդես է եկել Սաուդյան Արաբիային զենքի վաճառքը դադարեցնելու կոչով։ Իսկ ահա Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ընդահակառակը, հանդես է եկել հայտարարությամբ, որ այդ սպանությունը որևէ կերպ կապ չունի զենքի վաճառքի հետ և այդ կոչերը որակել է «դեմագոգիա»։

Զենքի վաճառքը բավականին եկամտաբեր բիզնես է, և այս հարցում միայն բարոյական-իրավական կռվանների վրա հենվելը, կամ խռոված կեցվածք ընդունելը ոչ միշտ է բերելու սպասված արդյունքերի։ Մյուս ծայրահեղությունն էլ՝ սպառազինության անմնացորդ մրցավազքի մեջ մտնելը, մեր դեպքում անհեռատես կլինի։ Մնում է կրկին փնտրել ոսկե միջինը՝ և՛ զենք, և՛ դիվանագիտություն կարգախոսով, ոչ պատերազմին՝ պատերազմին պատրաստվելու միջոցով տրամաբանության շրջանակներում։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:42
Եկող շաբաթ Հանրապետությունում եղանակը կցրտի
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են «Փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
16:17
Փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով. ԿԳՄՍ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am
15:55
Թուրքիան սկսելու է խաղալ իր երկու գործիքներով` թուրքական «փափուկ ուժը» համեմված ադրբեջանական ուժի սպառնալիքով. Արա Պողոյան
Հիմա, քանի որ փոխվում են գլոբալ իրողություններ, Թուրքիան առանձին վերցրած Հայաստանի հետ հարաբերություններում սկսելու է խաղալ իր երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
15:28
Հասկանալի է, որ Կովկասում ուկրաիանական ստվերը ևս քննարկվելու է. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովն այսօր գնում է   Թուրքիա` բանակցությունների: Ըստ...
Աղբյուր` Panorama.am
15:04
Այս լուսանկարն արվել է այս օրերին` թեմայի շուրջ հայաստանյան հանրության լարվածությունը մի քիչ փարատելու համար. Իվետա Տոնոյան
Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը գրում է. «Վերջին շաբաթվա ընթացքում հանրության մեջ ակտիվորեն ու հասկանալի...
Աղբյուր` Panorama.am
14:09
Իշխանությունն իր խնդիրն համարեց լուծված` սահմանափակելով Էդգար Ղազարյանի քաղաքական ազատությունը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է «Իշխանությունն իր խնդիրն այս փուլում համարեց լուծված`...
Աղբյուր` Panorama.am
13:52
Առանց վարորդական իրավունքի, ոչ սթափ, «Opel»-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ
Փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 04։10-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին, Մուսալեռ գյուղի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}