ԱԳՆ. Նախնական տվյալներով Ինդոնեզիայում զոհերի թվում հայեր չկան
«Ըստ նախնական տվյալների՝ Ինդոնեզիայում վթարի ենթարկված ինքնաթիռի ուղևորների և անձնակազմի շարքում ՀՀ քաղաքացիներ կամ հայեր չկան»,-հայտնում են ՀՀ ԱԳ նախարարությունից։
Նշենք, որ այսօր ինդոնեզական Lion Air ավիաընկերությանը պատկանող Boeing 737 ուղևորատար ինքնաթիռը Ջակարտայի օդանավակայանից թռիչք կատարելուց հետո ընկել է ծովը։ Ընկերության ղեկավարը հայտարարել է, որ օդանավը նախորդ թռիչքի ժամանակ տեխնիկական խնդիրներ է ունեցել, սակայն դրանք վերացվել են։
«Ռիա Նովոստի»-ն գրում է, որ ավիափոխադրող ընկերությունը հաստատել է՝ օդանավում եղել է 181 ուղևոր, այդ թվում երեք երեխա, ևս երկու օդաչու ու վեց բորդուղեկցորդ, անձնակազմի 4 անդամ։ Նրանցից որևէ մեկը ողջ չի մնացել։
Ինդոնեզիայի ֆինանսների նախարարը հաստատել է, որ ինքնաթիռում եղել են տարբեր գերատեսչությունների 20 պաշտոնյաներ։
Հարակից հրապարակումներ`
- Ինդոնեզիայում վթարի ենթարկված ինքնաթիռի բակը պայթեցված է եղել
- Ուղևորատար Boeing 737-ը վթարի է ենթարկվել
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան