Politik.am-ի խմբագիր. Փոխվարչապետ Ավինյանն ամբողջապես մեր սցենարով է շարժվում
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը պատրաստվում է դատական հայց ներկայացնել ընդդեմ politik.am-ի՝ իրեն զրպարտելու համար։ Այս մասին նա հայտարարել է ֆեյբուքյան իր էջում։
Նշված ԶԼՄ-ն մասնավորապես գրել էր. «Կառավարության մեր աղբյուրի փոխանցմամբ, շաբաթներ առաջ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը իր մի քանի ընկերների հետ աշխատանքային ժամի, կառավարությունում մարիխուանա է օգտագործել։ Նրա փոխանցմամբ միջադեպի մասին իմացել է անգամ Նիկոլ Փաշինյանը»։
«Տեղեկացնում եմ նաև, որ նմանատիպ իրավիճակներում պահանջելու եմ ոչ միայն զրպարտություն համարվող փաստացի տվյալների հրապարակայնորեն հերքում, այլև փոխհատուցում, որը ուղղելու եմ լրագրության ֆակուլտետներում բարձր առաջադիմություն ունեցող ուսանողների վարձերի վճարմանը»,-գրել է Ավինյանը։
Ավինյանի մտադրությանն արձագանքել է Politik.am-ի խմբագիր Բորիս Մուրազին.
«Ինչու որոշեցի հրապարակել փոխվարչապետ Ավինյանի և մարիխուանայի պատմությունը:
Հոկտեմբերի 24-ին շատ վստահելի աղբյուրից տեղեկանում եմ միջադեպի մասին, բայց չէի կարող միանգամից բռնել ու գրել: Հոկտեմբերի 25-ին հարցում եմ պատրաստում և ուղարկում փոխվարչապետ Ավինյանի գրասենյակին:
Հարցումս տեսել եմ ես և ենթադրում եմ գրասենյակի աշխատակիցները: Ժամեր անց ինձ հետ կապ է հաստատում մի մարդ ում հետ անձնական հարաբերություններ ունեմ (նախկին իշխանությունների հետ սերտ կապ ունեցող մարդ) ու խնդրում չհրապարակել տեղեկատվությունը, բնականաբար ես մերժում եմ նրա խնդրանքը:
Այստեղ ես հասկանում եմ, որ ստացածս տեղեկությունը առավել քան ճիշտ էր ու ստացած զանգը դրա վառ ապացույցն էր և հրապարակում եմ այն: Իհարկե այդ անձի հետ խոսակցությունը կամ նամակագրությունը չեմ հրապարակի, քանի որ դա կոռեկտ չեմ համարում: Այսքանից հետո էլ որոշ մարդիկ կարող են բացել իրենց կեղտոտ բերանները՝ ազգային պատկանելիությանս և անձիս վերաբերյալ: Ես չեմ անհանգստանում, քանի որ գիտեմ որ ճիշտ եմ, իսկ հաճելի դիմագծերով փոխվարչապետին դատարանում սպասվում են անակնկալներ՝ նա ամբողջապես մեր սցենարով է շարժվում:
Հ.Գ. Ի դեպ երիտասարդ փոխվարչապետը ստիպված կլինի փորձաքննություն անցնել՝ դա օրենքի պահանջն է։
Զրպարտության վերաբերյալ գործերով անհրաժեշտ փաստական հանգամանքների առկայության կամ բացակայության ապացուցման պարտականությունը կրում է պատասխանողը: Այն փոխանցվում է հայցվորին, եթե ապացուցման պարտականությունը պատասխանողից պահանջում է ոչ ողջամիտ գործողություններ կամ ջանքեր, մինչդեռ հայցվորը տիրապետում է անհրաժեշտ ապացույցներին»։
Ի դեպ, Մուրազիին Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը պատասխանել էր, որ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան