Դեյր Զորում խաղաղ բնակիչներ են զոհվել
Սիրիայի Դեյր էզ-Զորի նահանգում ԱՄՆ կողմից ղեկավարվող միջազգային կոալիցիայի ավիացիոն հարվածների արդյունքում հինգ խաղաղ բնակիչ է զոհվել: Այս մասին գրում է «Ռաշա թըդեյը»՝ հղում անելով SANA գործակալությանը:
Գործակալության տվյալներով՝ հարվածը հասցվել է Սուսա գյուղի ուղղությամբ: Հարվածների հետևանքով փլուզվել են շինություններ և վնաս է հասցվել բնակիչների ունեցվածքին:
Ավելի վաղ՝ հոկտեմբերի 24-ին ևս հաղորդվել էր Դեյր Զորի ուղղությամբ հարվածների մասին:
Հարակից հրապարակումներ`
- Դեյր Զորում 15 խաղաղ բնակիչ է զոհվել
- ԻՊ-ը վերահսկում է Դեյր-էլ-Զորի նավթահանքերի ավելի քան 80 տոկոսը
- Հումանիտար օգնություն տեղափոխող իրանական շարասյունը Դեյր-էլ-Զորում ընկել է ականանետային ռմբակոծության տակ
Լրահոս
Տեսանյութեր
Բացառիկ ցուցադրություն և դասական երաժշտության համերգ՝ նվիրված Գոհար Գասպարյանի 100-ամյակին