Ես խոսքից անցել եմ գործի. Հայկ Մարության
«Այո, օր առաջ պետք է օպտիմացնել Երևանի ավագանու հաստիքացուցակը, նույն մտահոգությամբ կոնսուլտացիաներ եմ անցկացրել»,- այսօր Երևանի ավագանու նիստի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ ի պատասխան ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի հատնած այն մտքի, որ հաստիքացուցակները պետք է հնրավորինս կրճատվեն։
«Իմ մեսիջը ոչ թե խոսքերով է, այլ գործողություններով։ Այն աշխատավարձերը, որ նշեցիք, բյուջեից ամենևին դուրս չեն գալու։ Ամսի 15-ից ինձ մոտ կա ընդամնեը մեկ օգնական, որն առանց աշխատավարձի է աշխատում, հաստիքացուցակի ընդունվելուց հետո նա կսկսի աշխատավարձ ստանալ։ Այն 4 օգնականների գումարները որևէ տեղ չեն գնում, մնում են քաղաքապետարանում, նույնը վերաբերում է նաև խորհրդականների քանակին։ Ես խոսքից անցել եմ գործի, և բոլոր մտահոգություններն ի կատար եմ ածում գործողություններով»,- ասաց Հայկ Մարությանը։
Ինչ վերաբերում է փոխքաղաքապետրին, նա նշեց, որ եթե տեսնեն, որ այդտեղ ևս հնարավոր է օպտիմալացման գնալ, ապա անպայման կգնան։
«Մենք ոչ պակաս, քան պարոն Խաժակյանը, կամ պարոն Աբովյանը, ուզում ենք օպտիմալացնել։ Ես հասկանում եմ պարոն Խաժակյանի՝ օպտիմալացնելու ցանկությունը, դա շատ դրական եմ համարում։ Կարծիք է, լսում ենք, ի նկատի ենք ունենում և գնում ենք առաջ։ Բնականաբար, կառավարումը վստահված է մեզ, և մենք դա կանենք»,- ասաց Երևանի քաղաքապետը։
Երևանի ավագանու ԲՀԿ-ական անդամ Արման Աբովյանն իր հերթին նշեց, որ օպտիմիզացիան ոչ մի կերպ չպետք է վերածվի կադրային ջարդի։
«Մեզ բոլորիս ընտրել են երևանցիները։ Այս հարցին շատ նուրբ է պետք մոտենալ»,- ասաց նա։
Հայկ Մարությանն ի պատասխան հավաստիացրեց, որ կադրային ջարդ չի լինելու։
«Մեզ պետք է , որ քաղաքապետարանն օլպտիմալ աշխատի։ Ավագանու բոլոր անդամներս նույն բանն ենք ուզում անել, և անելու ենք։ Աշխատենք մաքսիմալ արագ տեմպերով ծրագրերն իրականացնենք»,- ասաց նա։
Դավիթ Խաժակյանն իր հերթին նկատեց՝ իրենք կարծում են, որ մեկ ունիվերսալ ձևով կառավարում չի իրականացվում, յուրքանչյուր խնդրի պետք է տրվի յուրօրինակ լուծում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան