Հայկ Մարությանը մոտ մեկ ամիս համոզել է Վիրաբյանին ստանձնել փոխքաղաքապետի պաշտոնը
Երևանի ավագանու այսօրվա արտահերթ նիստում քաղաքապետի առաջին տեղակալ ընտրվեց Երևանի ավագանու անդամ, «Առաքելություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Հրաչյա Սարգսյանը։
Վերջինս ընտրվեց ավագանու անդամների 52 կողմ, 1 դեմ, 2 ձեռնպահ ձայներով։
Հրաչյա Սարգսյանը ներկաներին հավաստիացրեց, որ ինքը հնարավորինս կրճատելու է թղթաբանությունը։
«Թղթաբանությունը շարունակվում է այս ինֆորմացիոն դարաշրջանում։ Սրանից հրաժարվելը հնարավորություն կտա քաղաքացիների ներկայացրած դիմումների ժամանակահատվածը կրճատել։ Առաջին քայլերը միտված են լինելու դրան։ Սա հնարավորություն կտա նաև ժամանակը օգտագործել Երևան քաղաքում գլոբալ խնդիրների լուծմանը»,- նշեց նա։
Քաղաքապետի տեղակալներ ընտրվեցին Հայկ Սարգսյանը, Սերգեյ Հարությունյանը և Տիգրան Վիրաբյանը։ Վերջինս, հիշեցնենք, Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրենն է։
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ներկաներին հայտնեց, որ փոխքաղաքապետի պաշտոնը ստանձնելու հարցում Վիրաբյանին շատ երկար է համոզել՝ գրեթե մեկ ամիս։
Հարակից հրապարակումներ`
- Ես խոսքից անցել եմ գործի. Հայկ Մարության
- Խաժակյան. Երևանի քաղաքապետն ավելի շատ տեղակալ ունի, քան վարչապետը
- Հայտնի են Երևանի փոխքաղաքապետերի անունները
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան