Փիթսբուրգի սինագոգի վրա հարձակվողին մեղադրանք է առաջադրվել
Ամերիկացի Ռոբերտ Բոուերսին, ով կրակ էր բացել Փիթսբուրգի սինագոգում, մեղադրանք է առաջադրվել 11 մարդու սպանության համար։ Բի-Բի-Սի-ի հաղորդմամբ, նրան մահապատիժ է սպառնում։ Այս հրաձգությունն ամենաարյունահեղ հակասեմիտական հարձակումն են համարում ԱՄՆ-ում վերջին տասնամյակների ընթացքում։
Շաբաթօրյա աղոթքի ժամանակ սպանվել է 11 մարդ, ևս 6-ը վիրավորվել են։ Բոուերսին մեղադրանք է առաջադրվել ատելության հողի վրա սպանությունների համար։ Նախագահ Դոնալդ Թրամփը ելույթ ունենալով Իլլինոյս նահանգում՝ ասել է, որ հասնելու է նրան, որ նմանատիպ հանցագործությունների դեպքում մահապատիժ կիրառվի։
«Մենք պարտավոր ենք կանգնել հրեաների կողքին, մեր քույրերի ու եղբայրների կողքին, որպեսզի հաղթահարենք հակասեմիտիզմը և հաղթենք ատելության ուժերին»,- ասել է նա։
Թրամփը հավելել է, որ այցելելու է Փիթսբուրգ և մասնակցելու է սպանվածների հիշատակի արարողությանը։
Մինչ այս, ԱՄՆ-ում համասեմիտական ամենաարյունահեղ դրվագ էր համարվում Սիեթլում 1985 թվականին Գոլդմարկ ընտանիքի սպանությունը, այն ժամանակ 4 մարդ էր սպանվել։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում